Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 131 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2020 թվականի N 130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի`

ա 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.

i

«9) unix timestamp` ժամանակը վայրկյանների տևողությամբ հաշվառելու միջոց, որտեղ հաշվարկն սկսվում է 1970 թվականի հունվարի 1-ից:»,

i

բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. SIM քարտով` նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,»,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի հնարավոր չլինի գործարկել սարքը:»,

դ. 12-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9) տոկոսային կամ գումարային զեղչի հաշվարկ.»,

ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`

 

._____________________________________________________________________.

|Գրառման տեսակը|Նկարագրությունը      |Ձևաչափը                         |

|____________________________________|________________________________|

|ՀԴՄ գրանցում                        |r:

|____________________________________|________________________________|

|ՀԴՄ գրանցում  |Գրանցման ժամը unix   |

|              |timestamp տեսքով     |                                |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ-ն կիրառող հարկ   |                           |

|              |վճարողի հաշվառման    |                                |

|              |համարը               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ-ի գրանցման համարը|                           |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ գործարանային     |                        |

|              |համարը               |                                |

|____________________________________|________________________________|

|ՀԴՄ ապաակտիվացում                   |c:

|____________________________________|________________________________|

|ՀԴՄ           |ՀԴՄ ապաակտիվացման    |

|ապաակտիվացում |ժամը unix timestamp  |                                |

|              |տեսքով               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ-ն կիրառող հարկ   |                           |

|              |վճարողի հաշվառման    |                                |

|              |համարը               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ գրանցման համարը  |                           |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ գործարանային     |                        |

|              |համարը               |                                |

|____________________________________|________________________________|

|Բաժնի ստեղծում                      |nd:

|                                    |                       |

|____________________________________|________________________________|

|Բաժնի ստեղծում|Բաժնի ստեղծման ժամը  |

|              |unix timestamp տեսքով|                                |

|              |_____________________|________________________________|

|              |Տվյալ բաժնի համարը   |                  |

|              |_____________________|________________________________|

|              |Հարկման տեսակի       |                       |

|              |նույնականացման համարը|                                |

|____________________________________|________________________________|

|ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում            |p:

|                                    |[]                |

|____________________________________|________________________________|

|ՀԴՄ վաճառքի   |Կտրոնի տպման ժամը    |

|կտրոնի տպում  |unix timestamp տեսքով|                                |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ կտրոնի համարը    |                            |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ կտրոնի ֆիսկալ    |                  |

|              |համարը               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |{:|                  |

|              |:} յուրաքանչյուր|                                |

|              |բաժնի համար, բաժանված|                                |

|              |ստորակետերով         |                                |

|              |_____________________|________________________________|

|              |Բաժնի նույնականացման |                           |

|              |համարը               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |Ընդհանուր գումարը    |                  |

|              |տվյալ բաժնում`       |                                |

|              |ներառյալ ԱԱՀ         |                                |

|              |_____________________|________________________________|

|              |Ընդհանուր ԱԱՀ գումարը|                           |

|              |տվյալ բաժնում        |                                |

|____________________________________|________________________________|

|Կտրոնի վերադարձ                     |p:

|____________________________________|________________________________|

|Կտրոնի        |Կտրոնի տպման ժամը    |

|վերադարձ      |unix timestamp տեսքով|                                |

|              |_____________________|________________________________|

|              |Վերադարձվող կտրոնի   |                            |

|              |համարը               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |Վերադարձի կտրոնի     |                           |

|              |համարը               |                                |

|              |_____________________|________________________________|

|              |ՀԴՄ գրանցման համար   |                           |

|____________________________________|________________________________|

|Համաժամանակեցում                    |s:

|____________________________________|________________________________|

|Համաժամանակե- |Համաժամանակեցման ժամը|

|ցում          |unix timestamp տեսքով|                                |

|              |_____________________|________________________________|

|              |1 - եթե              |                        |

|              |համաժամանակեցումը    |                                |

|              |հաջողվել է           |                                |

|              |_____________________|                                |

|              |0 - եթե              |                                |

|              |համաժամանակեցումը    |                                |

|              |չի հաջողվել          |                                |

._____________________________________________________________________.

 

2) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 15-րդ կետը «որն» բառից հետո լրացնել «առավելագույնը 3 ժամվա ընթացքում» բառերով,

բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Սպասարկման կենտրոնն իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո` առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:»,

գ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 10

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2020
N 130-Ն
Որոշում