ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2020 թվականի N 130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի`
ա 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.
i
«9) unix timestamp` ժամանակը վայրկյանների տևողությամբ հաշվառելու միջոց, որտեղ հաշվարկն սկսվում է 1970 թվականի հունվարի 1-ից:»,
i
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. SIM քարտով` նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,»,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի հնարավոր չլինի գործարկել սարքը:»,
դ. 12-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9) տոկոսային կամ գումարային զեղչի հաշվարկ.»,
ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`
._____________________________________________________________________.
|Գրառման տեսակը|Նկարագրությունը |Ձևաչափը |
|____________________________________|________________________________|
|ՀԴՄ գրանցում |r: