040.0218.030500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2000 թվականի N 218
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՖՈՆԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի մանկական ֆոնդ» հասարակական կազմակերպությանն իր անվանման մեջ ունենալ «Հայաստանի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից: