040.0187.190400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի 2000 թվականի N 187
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 81 հոդվածի 7-րդ, 113 հոդվածի 2-րդ կետերի, հիմք ընդունելով 1999 թվականի մայիսի 30-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների արդյունքները, «Միասնություն» դաշինքի` ընտրարշավում կատարած ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 18403800 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացված գումարը վճարել համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից: