Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2019 թվականի N 193-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշմամբ հաստատված` Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրում (այսուհետ` Ծրագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Ծրագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետ` Ազգային ծրագիր) միջոցառումների համալիր է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավերի թռիչքների, վայրէջքների, դրանց վերգետնյա սպասարկումների, ուղևորների, բեռների և փոստի սպասարկումների ընթացքում կիրառվող ընթացակարգերի սահմանմանը և նպատակ ունի նպաստելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետև` ԻԿԱՕ) անդամ պետությունների միջև օդանավերի երթևեկության ընթացակարգերի պարզեցմանը` խուսափելով օդանավերի, ուղևորների, բեռների ուշացումներից:».

2) Ծրագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն Ծրագիրը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3) Ծրագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն Ծրագիրը մշակված է ուղևորային և բեռնային օդային փոխադրումների ձևակերպումների պարզեցման նպատակով և սահմանում է կանոններ և գործելաձևեր, որոնք կոչված են ապահովելու թռիչքների արդյունավետությունը և կանոնավորությունը:

Օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման աշխատանքներում ավիացիոն անվտանգության միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին համապատասխան:».

4) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

i

«4.1. Տերմիններ և հասկացություններ

Չիկագոյի կոնվենցիա - Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիա, որը ստորագրվել է 1944 թվականին Չիկագո քաղաքում, Հայաստանի Հանրապետությունը միացել է Չիկագոյի կոնվենցիային 1993 թվականի մարտի 29-ին.

Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելված - Չիկագոյի կոնվենցիայի հավելված է և սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ձևակերպումների պարզեցման ստանդարտները.

Գրանցման երկիր - երկիր, որի ռեեստրում գրանցվել է օդանավը.

Թռիչքային անձնակազմի անդամ - անձնակազմի վկայական ունեցող անձ, որի վրա դրված են ծառայողական թռիչքային ժամանակի ընթացքում օդանավը կառավարելու հետ կապված պարտականություններ.

Անձնակազմի անդամի վկայական - փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից տրվում է անձնակազմի անդամներին և հաստատում է նրանց անձն ու պաշտոնը.

Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական - փաստաթուղթ, որը լիազոր մարմնի կողմից տրվում է թռիչքների անվտանգության տեսուչներին և հաստատում է նրանց անձն ու ծառայողական պարտականությունների տեսակը.

Օդանավային պաշարներ - վաճառված կամ չվաճառված ապրանքներ, որոնք նախատեսված են օդանավում ուղևորների կամ անձնակազմի կողմից օգտագործման համար, ինչպես նաև ապրանքներ, որոնք անհրաժեշտ են օդանավի շահագործման ու տեխնիկական սպասարկման համար` ներառյալ վառելիքը ու քսայուղային նյութեր.

Վերգետնյա սարքավորումներ - հատուկ սարքեր, որոնք նախատեսված են գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար, այդ թվում` փորձարարական սարքեր ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման ու ուղևորների սպասարկման համար.

i

5) Ծրագրի «III. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, Ընթացակարգերի պարզեցման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության նպատակները և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Ազգային ծրագիրը մշակված է`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների հիման վրա:

13. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) Չիկագոյի կոնվենցիան.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածը.

3) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)` DOC 9957 «Ընթացակարգերի պարզեցում ղեկավար կանոնակարգեր» փաստաթղթի դրույթները,

4) «Միջազգային օդային տրանսպորտի բնագավառում հարկման մասին» (ԻԿԱՕ)` DOC 8632 փաստաթղթի դրույթները.

5) «Մեքենայով ընթերցվող հաշվառման ճամփորդական փաստաթղթեր» (ԻԿԱՕ)` DOC 9303 փաստաթղթի դրույթները:».

6) Ծրագրի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օդանավակայանի վերգետնյա սպասարկման ընթացակարգերն իրականացնող լիազոր մարմինների և գերատեսչությունների (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) համապատասխան ծառայությունների փոխհամաձայնեցված գործողությունների և ընթացակարգերի պարզեցման ու հստակեցման վերաբերյալ:».

7) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին և 26.2-րդ կետերով.

i

«26.1. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին հատկացնում է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան` անձնակազմի անդամի վկայական, որը հաստատում է նրանց անձը և պաշտոնը:

26.2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քաղաքացիական ավիացիայի տեսուչներին տրամադրում է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան` քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական, որը հաստատում է նրանց անձը և ծառայողական պարտականությունների տեսակը».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

ք. Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2019
N 193-Ն
Որոշում