Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 06-Ն

 

i

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 06-Ն որոշման

 

ՁԵՎ 2-երկաթ

(ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20  թ. _____________(ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 |Տողի  |Չափի    |Հաշվետու|Հաշ-   |

|                                    |համարը|միավորը |ամսվա   |վետու  |

|                                    |      |        |ծավալը  |տարվա  |

|                                    |      |        |        |սկզբից |

|____________________________________|______|________|________|_______|

|               Ա                    |  Բ   |   Գ    |   1    |   2   |

|____________________________________|______|________|________|_______|

|Առաքվել են բեռներ, ընդամենը         |110   |հազար   |        |   X   |

|                                    |      |տոննա   |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|որից` Հանքային շինարարական նյութեր  |110.1 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Ցեմենտ                              |110.2 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Քարածուխ                            |110.3 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Կոքս                                |110.4 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Նավթ և  նավթամթերք                  |110.5 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Հանքաքար գունավոր մետաղներ          |110.6 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Սև  մետաղներ                        |110.7 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Սև  մետաղների ջարդոն                |110.8 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Քիմիական և  հանքային պարարտանյութեր |110.9 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Անտառային բեռներ                    |110.10|«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Հացահատիկ և  աղացվող մթերքներ       |110.11|«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Ներկրվել են բեռներ, ընդամենը        |115   |հազար   |        |   X   |

|                                    |      |տոննա   |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|որից` Հանքային շինարարական նյութեր  |115.1 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Ցեմենտ                              |115.2 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Քարածուխ                            |115.3 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Կոքս                                |115.4 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Նավթ և  նավթամթերք                  |115.5 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Հանքաքար գունավոր մետաղներ          |115.6 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Սև  մետաղներ                        |115.7 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Սև  մետաղների ջարդոն                |115.8 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Քիմիական և  հանքային պարարտանյութեր |115.9 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Անտառային բեռներ                    |115.10|«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Հացահատիկ և  աղացվող մթերքներ       |115.11|«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Ներհանրապետական փոխադրումներ        |120   |հազար   |        |   X   |

|                                    |      |տոննա   |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Բեռնաշրջանառություն                 |125   |հազար   |        |   X   |

|                                    |      |տոննա-կմ|        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Վագոնի պտույտը                      |130   |օր      |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Վագոնների միջին օրական բեռնումը     |135   |վագոն   |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Վագոնների միջին օրական բեռնաթափումը |140   |«-»     |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Փոխադրվել են ուղևորներ              |145   |հազար   |        |   X   |

|                                    |      |ուղևոր  |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|այդ թվում` մեկնել են                |145.1 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|ժամանել են                          |145.2 |«-»     |        |   X   |

|____________________________________|______|________|________|_______|

|Ուղևորաշրջանառություն               |150   |հազար   |        |   X   |

|                                    |      |ուղևոր- |        |       |

|                                    |      |կմ      |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Բեռնափոխադրումներից ստացված հասույթը|155   |հազար   |        |   X   |

|(առանց ավելացված արժեքի հարկի),     |      |դրամ    |        |       |

|ընդամենը                            |      |        |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Ուղևորափոխադրումներից  ստացված      |160   |«-»     |        |   X   |

|հասույթը (առանց ավելացված արժեքի    |      |        |        |       |

|հարկի), ընդամենը                    |      |        |        |       |

|____________________________________|______|________|________|_______|

|Օժանդակ և  լրացուցիչ երկաթուղային   |165   |«-»     |        |   X   |

|տրանսպորտի գործունեությունից ստացված|      |        |        |       |

|հասույթը (առանց ավելացված արժեքի    |      |        |        |       |

|հարկի), ընդամենը                    |      |        |        |       |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                    __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`     __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 06-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:

7. 110.1-110.11 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:

8. «Ներկրվել են բեռներ» (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:

9. 115.1-115.11 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:

10. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:

11. «Բեռնաշրջանառություն» (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

12. «Վագոնի պտույտ» (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:

13. «Վագոնների միջին օրական բեռնում» (տող 135) և «բեռնաթափում» (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:

14. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

15. «Ուղևորաշրջանառություն» (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

16. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

17. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

18. «Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 06-Ն
Որոշում