Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1367-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքում ընդգրկված ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության.

i

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություն» բառերը փոխարինել «ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն» բառերով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`

i

ա. 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«դ. ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն.

 

NN
ը/կ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) 2
3. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 6
4. Հատկապես կարևոր գործերով քննիչ 6
  ԸՆԴԱՄԵՆԸ 15

 

բ. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչություն.

 

NN
ը/կ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 4
4. Հատկապես կարևոր գործերով քննիչ 2
  ԸՆԴԱՄԵՆԸ 9

 

գ. 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «վարչության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)» բառերով,

դ. 3-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին.

 

NN
ը/կ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Հատկապես կարևոր գործերով քննիչ 3
4. Ավագ քննիչ 9
5. Քննիչ 4
  ԸՆԴԱՄԵՆԸ 19

 

ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն.

 

NN
ը/կ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Բաժնի պետ 3
4. Բաժնի պետի տեղակալ 3
5. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 4
6. Հատկապես կարևոր գործերով քննիչ 4
7. Ավագ քննիչ 10
8. Քննիչ 10
  ԸՆԴԱՄԵՆԸ 37

 

զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն.

 

NN
ը/կ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 2
3. Բաժնի պետ 2
4. Բաժնի պետի տեղակալ 2
5. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 5
6. Հատկապես կարևոր գործերով քննիչ 4
7. Ավագ քննիչ 12
8. Քննիչ 8
  ԸՆԴԱՄԵՆԸ 36

 

է. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն.

 

NN
ը/կ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Պետ 1
2. Պետի տեղակալ 1
3. Բաժնի պետ 2
4. Բաժնի պետի տեղակալ 2
5. Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 3
6. Հատկապես կարևոր գործերով քննիչ 3
7. Ավագ քննիչ 4
8. Քննիչ 2
  ԸՆԴԱՄԵՆԸ 18

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2018
N 1367-Ա
Որոշում