040.1264.151118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1264-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» n 430-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) հավելվածի 2-րդ կետում «հունիսի 1-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 15-ը)» բառերը.
i
2) հավելվածի 3-րդ կետում «հունիսի 10-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 25-ը)» բառերը.
i
3) հավելվածի 4-րդ կետում «հունիսի 15-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 30-ը)» բառերը.
i
4) հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «5 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով.
i
5) հավելվածի 9-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով, սակայն ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման չափը:».
i
6) հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:».
7) հավելվածի ձև 3-ում նախատեսված պայմանագրի`
ա. 1.1-ին կետում «5 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով,
i
բ. 2.1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.1.2. բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել պետական բյուջեի միջոցների հաշվին` այն ուսումնական տարվանից սկսած, որի շրջանակներում կնքվել է սույն պայմանագիրը.»,
i
գ. 2.2.4-րդ և 3.3-րդ կետերում «անկախ պատճառներից» բառերը հանել, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի,» բառերը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 6-րդ ենթակետերի, 7-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ