040.0160.110400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2000 թվականի N 160
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման`
ա) ներածական մասում «33» և «34» թվերը փոխարինել համապատասխանաբար «3» և «40» թվերով.
բ) վերնագրում, 1-ին, 2, 3, 7, 8-րդ կետերում «մահացած (զոհված)» բառերը փոխարինել «զոհված (մահացած)» բառերով.
գ) 1-ին կետը «զոհված (մահացած)» բառերից հետո լրացնել «մահացած ճանաչված» բառերով.
դ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին վճարվում է նշված որոշման 2-րդ կետում նախատեսված չափով գումարը խորհրդանշական գերեզման կառուցելու համար»:
ե) 6-րդ կետում`
«զոհված» բառից հետո լրացնել «(մահացած, մահացած ճանաչված)» բառերը.
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանն» բառերով.
զ) 7-րդ կետում`
«թաղման վայրի» բառերից հետո լրացնել «(իսկ մահացած ճանաչված զինծառայողների հարազատների կողմից հայտարարված վայրի)» բառերը.
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության» բառերով: