/ուժը կորցրել է բացի 1-ին կետից 01.08.96 թիվ 236 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 1993 թ. թիվ 645
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինակային իրավունքի ասպարեզում պետական քաղաքականություն իրականացնելու, ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, հեղինակային և հարակից իրավունքների միջազգային համակարգում հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն (ՀԻԱԳ):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալության ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 6748,0 հազ. ռուբլի:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
3. Թույլատրել ՀԻԱԳ-ին ունենալ պետի մեկ տեղակալ:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
4. Հատկացնել ՀԻԱԳ-ին նախկին ԽՍՀՄ հեղինակային և հարակից իրավունքների պետական գործակալության հայկական հանրապետական բաժանմունքի կողմից զբաղեցված տարածքը` ք. Երևան, Կորյունի 19 ա հասցեով:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
5. ՀԻԱԳ-ին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործակալության կանոնադրությունը:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի պետական բյուջեում միջոցներ նախատեսել ՀԻԱԳ-ի ապարատի պահպանման համար:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/