040.0900.160818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2018 թվականի N 900-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության Նախագահի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 2-ի
N 900-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 3-ի
N 737-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
.__________________________________________________.
|NN |Պաշտոնի անվանումը |Պաշտոնային |
|ը/կ| |դրույքաչափի|
| | |հաշվարկման |
| | |գործակիցը |
|___|__________________________________|___________|
|1. |Գրասենյակի պատասխանատու | 6.1 |
|___|__________________________________|___________|
|2. |Գրասենյակի համակարգող | 4.9 |
|___|__________________________________|___________|
|3. |Գրասենյակի գործավար | 3.3 |
.__________________________________________________.»: