041.1029.300718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2018 թվականի N 1029-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 518-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 30-ի
N 1029-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թ. հունվարի 19-ի
N 28-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ արդարադատության նախարարություն
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ բնապահպանության նախարարություն
- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ մշակույթի նախարարություն
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
- ՀՀ սփյուռքի նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ)
- ՀՀ վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)»: