040.0816.260718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2018 թվականի N 816-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 12,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հուլիսի 19-ի
N 816-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.____________________________________________.
|NN |Մարզպետարանների անվանումները|Գումարը |
|ը/կ| |(հազ. դրամ)|
|___|____________________________|___________|
|1. |Արագածոտն | 1,200.0|
|___|____________________________|___________|
|2. |Արարատ | 1,200.0|
|___|____________________________|___________|
|3. |Արմավիր | 1,200.0|
|___|____________________________|___________|
|4. |Գեղարքունիք | 1,200.0|
|___|____________________________|___________|
|5. |Լոռի | 1,200.0|
|___|____________________________|___________|
|6. |Կոտայք | 1,200.0|
|___|____________________________|___________|
|7. |Շիրակ | 1,200.0|
|___|____________________________|___________|
|8. |Սյունիք | 1,200.0|
|___|____________________________|___________|
|9. |Վայոց ձոր | 1,200.0|
|___|____________________________|___________|
|10.|Տավուշ | 1,200.0|
|___|____________________________|___________|
| |Ընդամենը | 12,000.0|
.____________________________________________.
______________________________
ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում