Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ...

 

 

040.0799.200718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 799-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներն իրականացնելու նպատակով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 344,807.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հուլիսի 19-ի
N 799-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի (այսուհետ` գնման առարկա) մրցակցային կարգով ձեռքբերման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալների (այսուհետ` գնումների գործակալներ) ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնման առարկայի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով.

2) 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները կարող են ձեռք բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.

3) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացներում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման դրույթները կարող են չտարածվել սույն որոշմամբ սահմանված գնման գործընթացների վրա:

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև գնումների փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` հուշագիր) օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, վերակնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված հուշագիրը:

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, կնքել փոխըմբռնման հուշագրեր գնումների գործակալների հետ` վերջիններիս կողմից առաջարկվող ձևաչափով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 489-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ` ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի (այսուհետ` գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պատվիրատուներ) համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով ներկայացնելու վերջնաժամկետ: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:

2. Պատվիրատուների կողմից սույն կարգի 1-ին կետով սահմանված գնման մրցակցային ընթացակարգն իրականացվելիս որպես առավելագույն նախահաշվային գին ընդունվում է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը` հաշվի առնելով գնման առարկայի մաքսազերծման և տեղափոխման հետ կապված ծախսերը, ընդ որում, կարող են հիմք ընդունվել նախորդ տարվա ընթացքում միևնույն գնման առարկաների մաքսազերծման և տեղափոխման հետ կապված փաստացի ծախսերը:

3. Գնման այն առարկաների մասով, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում գնումների գործակալներից որևէ գնառաջարկ չի ստացվում, վերջիններիս գնման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:

4. Յուրաքանչյուր գնման առարկայի համար գնումների գործակալների և իրականացվող գնման ընթացակարգի բնութագրերը պետք է լինեն նույնը:

5. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գնման մրցակցային ընթացակարգերի իրականացմանը զուգահեռ նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման գործընթաց` պատվիրատուներից յուրաքանչյուրի կողմից կազմակերպվող մրցակցային գնման ընթացակարգերի համար սահմանված առավելագույն նախահաշվային գների հանրագումարը որպես դրամաշնորհ տրամադրելու մասին: Առավելագույն նախահաշվային գումարների հիմք է գնումների գործակալների կողմից տրված նվազագույն գնառաջարկներով հաշվարկված հավանական գնման ընդհանուր ծավալը:

6. Սույն կարգի 1-ին կետի համաձայն իրականացված գնման մրցակցային ընթացակարգի արդյունքում չափաբաժինները չկայացած հայտարարվելու դեպքում, վերջիններս պատվիրատուների կողմից կարող են ձեռք բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Ընդ որում, սույն կետով սահմանված գնման դեպքում գնման գինը չի կարող ավելի լինել սույն կարգի 2-րդ կետում նշված նախահաշվային գներից:

7. Սույն կարգի 1-ին և 6-րդ կետերով սահմանված գնման ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տնտեսված և (կամ) չծախսված նախարարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված դրամաշնորհային միջոցները կարող են չվերադարձվել միայն հետագայում նույն գնման առարկաների ձեռքբերման համար կազմակերպվող գնման ընթացակարգերի համար տրամադրվող դրամաշնորհներում վերահաշվարկ կատարելու պայմանով: Ընդ որում, նկարագրված գնման առարկաների ձեռքբերումը կարող է իրականացվել միայն նախարարության կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 489-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ

 

NN
ը/կ
Անվանումը
1. Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ The United Nations Children’s Fund (UNICEF)
2. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր The United Nations Development Programme (UNDP)
3. Դեղորայքի ապահովման միջազգային ասոցիացիա International Dispensary Association (IDA)
4. Դեղամիջոցներով ապահովման գլոբալ մեխանիզմ The Global Drug Facility (GDF)
5. Մատակարարման շղթաների կառավարման գործընկերություն The Partnership for Supply Chain Management (PFSCM)
6. Քրոուն էյջընթս Crown agents

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հուլիսի 19-ի
N 799-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
      այդ թվում`    
07     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ  (344,807.2)  (344,807.2)
      այդ թվում`    
  04   Հանրային առողջապահական ծառայություններ  (344,807.2)  (344,807.2)
      այդ թվում`    
    01 Հանրային առողջապահական ծառայություններ  (344,807.2)  (344,807.2)
      այդ թվում`    
      03. Իմունականխարգելման ազգային ծրագիր  (344,807.2)  (344,807.2)
      ՀՀ առողջապահության նախարարություն  (344,807.2)  (344,807.2)
      որից`    
      Առողջապահական և լաբորատոր նյութեր  (344,807.2)  (344,807.2)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 344,807.2 344,807.2
      որից`    
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 344,807.2 344,807.2
      որից`    
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 344,807.2 344,807.2
      այդ թվում`    
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 344,807.2 344,807.2
      ՀՀ կառավարություն 344,807.2 344,807.2

 

 Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի հուլիսի 19-ի
N 799-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍԳ:Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության
միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Իմունականխարգելման ազգային ծրագիր
Նկարագրությունը
Բնակչության շրջանում սահմանված կառավարելի վարակիչ հիվանդությունների իմունականխարգելում` կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցման և մահվան դեպքերի կանխման, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության կոլեկտիվ անընկալության ապահովման նպատակով
1003 ԱԾ02
Քանակական Հեպատիտ Բ և ԲՑԺ պատվաստում ստացած նորածինների թիվը (33,902.0) (41,324.0)    
Հնգավալենտ /ԱԿԴՓ-ՎՀԲ-ՀԻԲ/ 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը (33,112.0) (40,362.0)    
Պնևմոկոկային 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը (33,112.0) (40,362.0)    
Ռոտավիրուսային 2 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը (30,849.0) (37,603.0)    
Պոլիոմիելիտի 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը (33,902.0) (41,324.0)    
Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ 1 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը (33,170.0) (40,432.0)    
Նախազորակոչային (15-16 տարեկան) և զորակոչային (18 տարեկան) պատվաստվածների թիվը        
Որակական Տուբերկուլյոզի և հեպատիտ Բ-ի դեմ պատվաստված երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս        
Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ առաջին դեղաչափը պատվաստված երեխաների մասնաբաժինը 23 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս (96.0) (96.0)    
Հնգավալենտ (ԱԿԴՓ-ՎՀԲ-ՀԻԲ) 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս (93.0) (93.0)    
Ռոտավիրուսային 2 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում (93.0) (93.0)    
Պոլիոմիելիտի 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս (95.0) (95.0)    
Ժամկետայնության Ազգային մակարդակում պատվաստանյութերի մատակարարման ընդհատում, ամիս        
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X  (344,807.2)  (344,807.2)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1003 Հանրային առողջության պահպանման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
«Պոլիոմիելիտից ազատ» երկրի կարգավիճակի պահպանում, կարմրուկի/կարմրախտի տեղական և փայտացման դեպքերի, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքերի բացակայություն, կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Ծրագրային դասիչը Անվանումը
Դրամաշնորհ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը
Նկարագրությունը
Բնակչության շրջանում սահմանված կառավարելի վարակիչ հիվանդությունների իմունականխարգելում` կառավարելի վարակիչ հիվանդու­թյուն­ներով հիվանդացության նվազեցման և մահվան դեպքերի կանխման, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության կոլեկտիվ անընկալության ապահովման նպատակով
1003 ԱԾ04
Քանակական Հեպատիտ Բ և ԲՑԺ պատվաստում ստացած նորածինների թիվը 33902 41324    
Հնգավալենտ (ԱԿԴՓ-ՎՀԲ-ՀԻԲ) 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը 33112 40362    
Պնևմոկոկային 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը 33112 40362    
Ռոտավիրուսային 2 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը 30849 37603    
Պոլիոմիելիտի 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը 33902 41324    
Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ 1 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների թիվը 33170 40432    
Նախազորակոչային (15-16 տարեկան) և զորակոչային (18 տարեկան) պատվաստվածների թիվը 14767 18000    
Որակական Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ առաջին դեղաչափը պատ­վաստ­­ված երեխաների մասնաբաժինը 23 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս 96 96    
Հնգավալենտ (ԱԿԴՓ-ՎՀԲ-ՀԻԲ) 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս 93 93    
Ռոտավիրուսային 2 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում 93 93    
Պոլիոմիելիտի 3 դեղաչափ պատվաստում ստացած երեխաների մասնաբաժինը 11 ամսական 29 օրական երեխաների թվում, տոկոս 95 95    
Ժամկետայնության Ազգային մակարդակում պատվաստանյութերի մատակարարման ընդհատում, ամիս        
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X 344,807.2 344,807.2
Ծրագիրը (ծրագրերը) ,որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1003 Հանրային առողջության պահպանման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
«Պոլիոմիելիտից ազատ» երկրի կարգավիճակի պահպանում, կարմրուկի/կարմրախտի տեղական և փայտացման դեպքերի, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքերի բացակայություն, կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 ՀՀ առողջապահության նախարարություն

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական
դասիչը (բաժինը/
խումբը/
դասը)
Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)
ծրագիրը միջոցա-ռումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվա­զեցումները` փակագծերում)
1003     ԾՐԱԳԻՐ  
      Հանրային առողջության պահպանման ծրագիր 0.0
Ծրագրի նկարագրությունը
Հանրային առողջության պահպանման, հիգիենիկ և հակահամաճա­րա­կա­յին
անվտանգու­թյան և մոնիթորինգի ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետությունում բնակչության սանիտարահամաճա­րա­կային անվտանգության կայուն ապահովում, «Պոլիոմիելիտից ազատ» երկրի
կարգա­վիճակի պահպանում, կարմրուկի և կարմրախտի տեղական փայտացման դեպքերի, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաների
շրջա­նում սուր հեպատիտ Բ-ի դեպքերի բացակայություն, մալարիայի կրկին արմա­տավորման կանխարգելում, կառավարելի վարակիչ
հիվանդու­թյուն­ների նկատմամբ բնակչության անընկալու­թյան ապահովում, վարակիչ հիվանդությունների օջախներում երկրորդ գաղտնի շրջանում կրկնակի դեպքերի բացառում, մարդու օրգանիզմի շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության բացառում և նվազեցում, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայ­ման­ների ապահովում (հիվանդություն­ների տարածման արգելակում և հակադարձում), դոնորական արյան վարակային անվտանգության ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ  
ԱԾ02   Իմունականխարգելման ազգային ծրագիր  (344,807.2)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Բնակչության շրջանում սահմանված կառավարելի վարակիչ
հիվանդու­թյուն­ների իմունականխարգելում` կառավարելի վարակիչ հիվանդու­թյուն­ներով հիվանդացու­թյան նվազեցման և մահվան դեպքերի կանխման, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության կոլեկտիվ անընկալության ապահովման նպատակով
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
ԱԾ04   Դրամաշնորհ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 344,807.2
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Բնակչության շրջանում սահմանված կառավարելի վարակիչ
հիվանդու­թյունների իմունականխարգելում` կառավարելի վարակիչ հիվանդություն­ներով հիվանդացու­թյան նվազեցման և մահվան դեպքերի կանխման, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության կոլեկտիվ անընկալության ապահովման նպատակով
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի հուլիսի 19-ի
N 799-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացակարգը) Չափի միավորը Միավորի գինը (դրամ) Քանակը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) (հազ. դրամ)
միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման անվանումը
1 2 3 4 5 6 7
Բաժին 07 Խումբ 04 Դաս 01 Հանրային առողջապահական ծառայություններ  (344,807.2)
04. Իմունականխարգելման ազգային ծրագիր  (344,807.2)
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ          
33141142/1 Ներարկիչներ ԲՄ հատ 29.5 -678,000  (20,001.0)
33141142/2 Ներարկիչներ ԲՄ հատ 35.0 -43,000  (1,505.0)
33141142/3 Ներարկիչներ ԲՄ հատ 18.0 -53,000  (954.0)
42321100/1 թափոնների այրման սարքեր ԲՄ հատ 345.0 -11,000  (3,795.0)
33651216/1 Կարմրուկի դեմ պատվաստանյութ ԲՄ դոզա 1,795.0 -48,000  (86,160.0)
33651221/1 Պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ ԲՄ դոզա 115.0 -30,001  (3,450.1)
33651222/1 Բ լյարդաբորբի դեմ պատվաստանյութ ԲՄ դոզա 254.0 -20,000  (5,080.0)
33651223/1 Դիֆթերիայի և փայտացման (պրկախտի) դեմ պատվաստանյութ ԲՄ դոզա 91.0 -146,000  (13,286.0)
33651259/1 Պնևմակոկային պոլիվալենտի պատվաստանյութ ԲՄ դոզա 1,837.0 -88,558  (162,681.0)
33651262/1 Հնգավալենտ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, Հեպատիտ Բ, Հիբ) պատվաստանյութ ԲՄ դոզա 480.0 -30,000  (14,400.0)
33651199/1 Կատաղության դեմ պատվաստանյութ ԲՄ դոզա 5,800.0 -5,775  (33,495.0)

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 799-Ն
Որոշում