Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՀԱՑԱՀԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԲԱՑ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՀԱՑԱՀԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ ...

 

 

040.0121.160300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2000 թվականի N 121

 

i

«ՀԱՅՀԱՑԱՀԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 7-ի «Բնական աղետներից առավել տուժած գյուղացիական կոլեկտիվ` տնտեսություններին աշնանացան ցորենի սերմացուով օգնելու մասին» N 496 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 420 որոշման խմբագրությամբ) համապատասխան բյուջետային վարկի հաշվին հանրապետություն ներկրված սերմացու ցորենը «Հայհացահատիկ գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից վարկի ձևով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) «Հայհացահատիկ գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի մասով պարտքի դիմաց պահանջի իրավունքի զիջման պայմանագիր` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանների նկատմամբ ունեցած 169400000 դրամ վարկային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նկատմամբ ունեցած 117100000 դրամի վարկային պահանջի իրավունքը փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարությունների հետ` 117100000 դրամ վարկի գումարը որպես միջկառավարական վարկ վերաձևակերպելու կամ նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկի հաշվին մարելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխառությամբ տրամադրված սերմացու ցորենի մասով պարտքերը հաշվառել գանձապետարանում` որպես բյուջետային ապրանքային վարկ` մինչև 2000 թվականի նոյեմբերի 15-ը մարման ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2000
N 121
Որոշում