Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

11 մայիսի 2018 թվականի N 310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 24-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 58-Ն հրամանի «Հավելված N 1»-ը և «Հավելված N 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մայիսի 11-ի

N 310-Ն հրամանի

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թվականի փետրվարի

24-ի N 58-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հիմնադրամի հոգաբարձուների

խորհրդի ____ __________ 20 թ.

որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «-------------------------------------------»

հիմնադրամի 20 թ. գործունեության մասին

 

._____________________________________________________________________.

|1. Հիմնադրամի`                                                       |

|_____________________________________________________________________|

|1.1 Լրիվ անվանումը                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.2 Գտնվելու վայրը                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.3 Պետական գրանցման համարը                  |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.4 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը  |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.5 ՀՎՀՀ-ն                                   |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.6 Հեռախոսը (այդ թվում` բջջային)            |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.7 Պաշտոնական ինտերնետային կայքը            |                       |

|_____________________________________________|_______________________|

|1.8 Էլեկտրոնային փոստը                       |                       |

|_____________________________________________________________________|

|2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում`                            |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն`                 |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|4. Կառավարչի անուն, ազգանուն`                                        |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|5. Աշխատակազմում ընդգրկված անձանց անուն, ազգանուն`                   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|6. Անձեռնմխելի կապիտալի չափը                                         |

|_____________________________________________________________________|

|7. Անձեռնմխելի կապիտալի       |                                      |

|կառավարումից ստացված եկամուտ  |                                      |

|_____________________________________________________________________|

|8. Ֆինանսավորման աղբյուրները`                                        |

|_____________________________________________________________________|

|8.1 Ֆինանսավորումն ըստ խմբերի |8.2 Ծրագրի    |8.3 Չափը               |

|                              |անվանումը     |                       |

|______________________________|______________|_______________________|

|8.1.1 Պետական և  համայնքային  |              |                       |

|բյուջեներից դրամական մուտքեր  |              |                       |

|______________________________|______________|_______________________|

|8.1.2 Իրավաբանական անձանցից   |              |                       |

|դրամական մուտքեր              |              |                       |

|______________________________|______________|_______________________|

|______________________________|______________|_______________________|

|8.1.3 Ֆիզիկական անձանցից      |              |                       |

|դրամական մուտքեր              |              |                       |

|______________________________|______________|_______________________|

|_____________________________________________________________________|

|9. Հիմնադրի ներդրումը`                                               |

|_____________________________________________________________________|

|9.1 Դրամական միջոցներ         |             9.2 Գույք                |

|______________________________|______________________________________|

|                              |9.2.1 Տեսակը  |9.2.2 Արժեքը           |

|_____________________________________________________________________|

|10. Նվիրատվությունները/նվիրաբերությունները                           |

|_____________________________________________________________________|

|10.1 Նվիրատուները/            |   10.2 Նվիրված/նվիրաբերված գույք     |

|նվիրաբերողներն ըստ խմբերի`    |                                      |

|______________________________|______________________________________|

|                              |10.2.1 Տեսակը |10.2.2 Արժեքը          |

|______________________________|______________|_______________________|

|10.1.1 Հայաստանի              |              |                       |

|Հանրապետություն/համայնքներ    |              |                       |

|______________________________|______________|_______________________|

|10.1.2 Իրավաբանական անձինք    |              |                       |

|______________________________|______________|_______________________|

|10.1.3 Ֆիզիկական անձինք       |              |                       |

|_____________________________________________________________________|

|11. Իրականացված ծրագրերը`                                            |

|_____________________________________________________________________|

|11.1 Ծրագրի անվանումը         |11.2 Ծախսված գումարը                  |

|______________________________|______________________________________|

|12. Ֆինանսական տարում         |                                      |

|օգտագործված միջոցների         |                                      |

|ընդհանուր չափը                |                                      |

|______________________________|______________________________________|

|13. Կանոնադրական նպատակների   |                                      |

|իրականացմանն ուղղված ծախսերի  |                                      |

|չափը                          |                                      |

._____________________________________________________________________.

 

Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը` ______________ թերթից:

թերթերի քանակը

Հիմնադրամի տնօրեն ______________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Գլխավոր հաշվապահ ______________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թվականի փետրվարի

24-ի N 58-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետում լրացվում են հիմնադրամի` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն, հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը: Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա 1.7-րդ ենթակետը կարող է բովանդակել այդ մասին նշում կամ չլրացվել:

2. Հաշվետվության 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը լրացվում են, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:

3. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:

4. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափը:

5. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի, ներառյալ` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի ծրագրերով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր ծրագիրը և համապատասխան ֆինանսավորման չափը:

6. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից հաշվետու տարվա ընթացքում կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:

7. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամին կատարած գույքային (բացառությամբ դրամական միջոցների) նվիրատվությունները և նվիրաբերությունները` ըստ նվիրատվություն/նվիրաբերություն կատարած անձանց խմբերի, ներառյալ` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված գույքը: Ընդ որում, տվյալ խմբում մի քանի գույքի առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:

8. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում իրականացված յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը:

9. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ներառյալ` կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը, պահպանման ծախսերը և այլն:

10. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում միայն կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:

11. Աուդիտորական եզրակացությունը կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը:

12. Հաշվետվությունը ստորագրվում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` նշելով համապատասխան որոշման ամսաթիվը:

13. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին կետում լրացվող տեղեկությունները և կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

14. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե լրացման ենթակա տեղեկության առկայության դեպքում այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

15. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:»:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.05.2018
N 310-Ն
Հրաման