Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ ...

 

 

040.0110.130300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2000 թվականի N 110

 

i

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություններ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինող համապատասխան պետական կառավարման մարմինների, (ձեռնարկությունների դեպքում` համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների), այդ ընկերությունների (ձեռնարկությունների) գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների (ձեռնարկությունների) դեբիտորական պարտքերը և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյան ժամկետում հանձնել սույն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության տնօրինությանը:

i

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման աշխատանքներն իրականացվելուց հետո, երկամսյա ժամկետում, լուծարված բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինող համապատասխան պետական կառավարման մարմնի (ձեռնարկությունների դեպքում` համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի) հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

6. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 255 և հուլիսի 28-ի N 305 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 437 որոշման 12.1-ին կետը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 550 որոշման 11.1-ին կետը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 554 որոշման 4.1-ին կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

մարտի 13-ի N 110 որոշման

 

ՑԱՆԿ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների)

 

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն

 

1. «Բերդ հյուրանոց» ՊՓԲԸ

2. «Սորտսերմբանջար» ՓԲԸ

3. «Հայառտեխնիկա» ՓԲԸ

4. «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի և կարտոֆիլի մթերման, իրացման և մանրածախ առևտրի գրասենյակ» ՊՁ

5. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» ՊՁ-ի «Մարալիկի ավտոտեխսպասարկում» ԴՁ

6. «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» ԴՁ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության

գործունեությունը համակարգող նախարարություն

 

1. «Գուգարք-1» ՊՓԲԸ

2. «Քաջարանշին-4» ՓԲԸ

3. «Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի «Սպիտակի N 6» ԴՁ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

1. «Արդաուդիտ» ՊՁ

2. Մայիսյանի մեխանիկական նորոգման ՓԲԸ

3. «Կառնուտ» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2000
N 110
Որոշում