Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒ ...

 

 

040.0108.130300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2000 թվականի N 108

 

i

ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Այգեգործների հայկական հանրապետական կամավոր ընկերության վարչության նիստի 1999 թվականի հուլիսի 9-ի N 2 որոշումն` ընկերության սեփականությունը հանդիսացող պոմպակայանները պետությանը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը համաձայնեցված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության ու Երևանի քաղաքապետի հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 201 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Այգեգործների հայկական հանրապետական կամավոր ընկերության պոմպակայանները (ցանկը կցվում է), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի տնօրինության Նոր Խարբերդի մեկ պոմպակայանը հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ու բնօգտագործման նախարարության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Այգեգործների հայկական հանրապետական կամավոր ընկերության հետ կնքել պոմպակայանների նվիրատվության պայմանագիր, ապահովել նշված պոմպակայանների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման

նախարարության տնօրինությանը հանձնվող` Այգեգործների հայկական

հանրապետական կամավոր ընկերության պոմպակայանների

 

___________________________________________________________________________

NN   Այգեգործական                  Տեղադրված    Ընդամենը`   Այգեգործների

ը/կ  ընկերությունների              ագրեգատների  հզորություն     թիվը

     անվանումները                     թիվը         (կվտ)

___________________________________________________________________________

1           2                          3             4            5

___________________________________________________________________________

1.   Կաբելի գործարան                   2             75          273

2.   Հարավ-մոնտաժ ավտոմատիկա           2             80          60

3.   Նուրբ բրդյա և մահուդի

     կոմբինատ                          2             125         133

4.   Խաղողապտղագինեգործության

     ինստիտուտ                         1             30          55

5.   Ծխախոտի կոմբինատ                  1             50          62

6.   Երևանի քաղաքապետարանի

     ճարտարապետական վարչություն        1             15          32

7.   «Էլեկտրոն» գործարան               1             35          36

8.   Մյասնիկյանի անվան կահույքի

     ֆաբրիկա                           1             15          30

9.   Երկաթբետոնե կոնստրուկցիաների

     գործարան                          1             15          80

10.  Սննդի արդյունաբերության

     «Արագած» ընկերություն             3             84          240

11.  «Պտղնի» այգետարածքի «ԵրԱԶ»

     գործարան                          1             160         80

12.  ՆԱՏԻ-ի հարավային մասնաճյուղ       1             15          130

13.  Քանաքեռավան                       1             22          60

14.  Արզականի այգեգործական

ընկերության հայկական

     մանկավարժական ինստիտուտ           1             30          50

15.  Իզոկոմբինատ                       1             20          15

16.  ՆԻՏԻՄ                             1             20          25

17.  Ժամացույցի գործարան               1             20          40

18.  Երկոմունշին                       1             20          40

19.  Նոր Խարբերդի այգետարածք           6             780         2500

20.  «ԿանԱԶ» բաժնետիրական

     ընկերություն                      1             24          112

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2000
N 108
Որոշում