Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

 

 

040.0401.130418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 401-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 24 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 7,920.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրված գումարների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 401-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՍՏԱՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________.

|  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական     |Ցուցանիշների            |

|  |դասակարգման հոդվածների և  դրանք       |փոփոխությունը           |

|  |իրականացնող մարմինների անվանումները   |(ավելացումները նշված են |

|  |                                      |դրական նշանով)          |

|  |                                      |________________________|

|  |                                      |առաջին  |ինն    |տարի   |

|  |                                      |կիսամյակ|ամիս   |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      | 3,600.0|5,760.0|7,920.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |այդ թվում`                            |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|1.|ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման | 2,100.0|3,360.0|4,620.0|

|  |նախարարություն                        |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին    | 2,100.0|3,360.0|4,620.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|2.|ՀՀ Արագածոտնի մարզպետարան             |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|3.|ՀՀ Արարատի մարզպետարան                |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|4.|ՀՀ Արմավիրի մարզպետարան               |   300.0|  480.0|  660.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   300.0|  480.0|  660.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|5.|ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան           |   450.0|  720.0|  990.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   450.0|  720.0|  990.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|6.|ՀՀ Լոռու մարզպետարան                  |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|7.|ՀՀ Շիրակի մարզպետարան                 |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|8.|ՀՀ Սյունիքի մարզպետարան               |   150.0|  240.0|  330.0|

|__|______________________________________|________|_______|_______|

|  |որից`                                 |        |       |       |

|__|______________________________________|________|_______|_______|

|  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |   150.0|  240.0|  330.0|

.__________________________________________________________________.

 

__________________________________________

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 401-Ն
Որոշում