Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի «ՀՀ ԿԱՌԱՎԱՐ ...

 

 

041.0084.020300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2000 թվականի N 84

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի`

Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված նախարարությունների կանոնադրությունները, կառուցվածքները, կենտրոնական ապարատների աշխատողների թիվը, կոլեգիաների կազմերը և նախարարների տեղակալների թիվը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին առողջապահության նախարարության, նախկին սոցիալական ապահովության նախարարության, նախկին գյուղատնտեսության նախարարության, նախկին բնապահպանության նախարարության, նախկին ֆինանսների նախարարության, նախկին էկոնոմիկայի նախարարության, նախկին տրանսպորտի նախարարության, նախկին փոստի և հեռահաղորդակցության նախարարության, նախկին քաղաքաշինության նախարարության գույքի, այդ թվում` վարչական շենքերի, տրանսպորտի և կապի միջոցների հետագա տնօրինման վերաբերյալ.

գ) ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության նախարարությունների վերակազմակերպման կապակցությամբ աշխատանքից արձակման կամ փոխադրման ենթակա աշխատողների օրենքով սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2000
N 84
Որոշում