Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0259.170318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթի անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 14,707.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

i

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 15-ի
N 259-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործա­ռական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսա­վոր­վող ծրագրերի և դրանք իրակա­նաց­նող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին
 կիսամյակ
ինն
ամիս
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0
      այդ թվում`      
08     ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (14,707.0) (14,707.0) (14,707.0)
      այդ թվում`      
  01   Հանգստի և սպորտի ծառայություններ (14,707.0) (14,707.0) (14,707.0)
      այդ թվում`      
    01 Հանգստի և սպորտի ծառայություններ (14,707.0) (14,707.0) (14,707.0)
      այդ թվում`      
      29. 2018 թվականին Երևանում կա­յա­նալիք պատանիների և երիտա­սարդ­ների 1-ին ամառային սուրդլիմ­պիկ խաղերի անցկացման ապահովում (14,707.0) (14,707.0) (14,707.0)
      ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (14,707.0) (14,707.0) (14,707.0)
      որից`      
      Նվիրատվություններ այլ շահույթ չհետա­պնդող կազմակերպու­թյուն­ներին (14,707.0) (14,707.0) (14,707.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍ­ՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 14,707.0 14,707.0 14,707.0
      այդ թվում`      
  01   ՀՀ կառավարության և համայնք­ների պահուստային ֆոնդ 14,707.0 14,707.0 14,707.0
      այդ թվում`      
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 14,707.0 14,707.0 14,707.0
      01. ՀՀ կառավարության պահուս­տային ֆոնդ 14,707.0 14,707.0 14,707.0
      ՀՀ կառավարություն 14,707.0 14,707.0 14,707.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 15-ի
 N 259-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
    2018 թվականին Երևանում կայանալիք պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացման ապահովում
1041 ԱԾ07 Նկարագրությունը
    2018 թվականին Երևանում կայանալիք պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացման ապահովում
Քանակական   Միջոցառումների թիվը   1 1      
Որակական   Մշակված չէ X X X      
Ժամկետայնության   Մշակված չէ X X X      
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X (14,707.0) (14,707.0) (14,707.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին
Ծառայություն մատուցողի անվանումը
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ
Ծրագրային դասիչը Անվանումը
    2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի Եվրոպայի գավաթի անցկացման ապահովում
1041 ԱԾ22 Նկարագրությունը
    2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի Եվրոպայի գավաթի անցկացման ապահովում
Քանակական   Միջոցառումների թիվը   1 1      
Որակական   Մշակված չէ X X X      
Ժամկետայնության   Մշակված չէ X X X      
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X 14,707.0 14,707.0 14,707.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա» ՀԿ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 15-ի
N 259-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվա­զեցումները` փակագծերում)ՀՀ 2018 թ. պետական բյուջե(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը/դասը)
1041     ԾՐԱԳԻՐ
      Մեծ նվաճումների սպորտի ծրագիր 0.0
Ծրագրի նկարագրությունը
ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին
  Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
  ԱԾ 07 08.01.01 2018 թվականին Երևանում կայանալիք պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացման ապահովում (14,707.0)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
2018 թվականին Երևանում կայանալիք պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացման ապահովում
Ծառայություն մատուցողի անվանումը
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ
  ԱԾ 22 08.01.01 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի Եվրոպայի գավաթի անցկացման ապահովում 14,707.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք ուշուի Եվրոպայի գավաթի անցկացման ապահովում
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա» ՀԿ

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 259-Ն
Որոշում