Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2018 թվականի N 223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները 253,000.0 հազ. դրամով, իսկ ծախսերը` 253,000.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 253,000.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում` 101,200.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 202,400.0 հազ. դրամ, ինն ամսում` 253,000.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով)` «Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում գլխավոր կապալառու հանդիսացող «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունների մարման նպատակով:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվող 253,000.0 հազ. դրամ գումարը կարող է օգտագործվել բացառապես նշված համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերի գծով հետևյալ ուղղություններով`

1) ապրանքների ներմուծման գործարքների համար մաքսային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում մաքսային մարմնի կողմից գրանցված մաքսային հայտարարագիրը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ստացված ծառայությունների դիմաց ապրանքները մատակարարողներին, աշխատանքներ կատարողներին կամ ծառայություններ մատուցողներին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում ապրանքներ մատակարարողների, աշխատանքներ կատարողների կամ ծառայություններ մատուցողների կողմից օրենքով սահմանված կարգով դուրս գրված և երկկողմանի հաստատված (վավերացված) հարկային հաշիվները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 6-ի
N 223-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
 1.Եկամուտների գծով 253,000.0
2. Ծախսերի գծով 253,000.0
3.Դեֆիցիտը (պակասուրդը) 0.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 6-ի
N 223-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
այդ թվում`        
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 6-ի
N 223-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      այդ թվում`        
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      այդ թվում`        
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 6-ի
N 223-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
այդ թվում`        
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
այդ թվում`        
Այլ ծախսեր 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
այդ թվում`        
Պահուստային միջոցներ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 6-ի
N 223-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      այդ թվում`        
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      այդ թվում`        
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      այդ թվում`        
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      այդ թվում`        
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
      ՀՀ կառավարություն 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2018 թվականի մարտի 6-ի
N 223-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առա-
ջին եռամ-
սյակ
առա-
ջին կիսա-
մյակ
ինն ամիս տարի առաջին եռամ-
սյակ
առաջին կիսա-
մյակ
ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ                
1.1. Ծառայություններ                
Ծրագրային դասիչը Անվանումը
Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցում
Նկարագրությունը
Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, մաքսային մարմինների կողմից գանձվող և ՀՀ տարածքում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի և մաքսավճարների վճարում
   
1146 ԱԾ 138
   
Քանակական Դպրոցների քանակը 1 1 1 1        
Որակական Մշակված չէ                
Ժամկետայնության Մշակված չէ                
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 101,200.0 202,400.0 253,000.0 253,000.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍՊԸ

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱԺԻՆ 2.
ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը 2018 թվականի պետական բյուջե
ծրագիրը միջոցառումը (բաժինը/ խումբը / դասը) (հազ. դրամ)
(ավելացումները նշված են դրական նշանով)
1146     ԾՐԱԳԻՐ  
      Հանրակրթության ծրագիր 253,000.0
Ծրագրի նկարագրությունը
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ  
ԱԾ 138   Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցում 253,000.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, մաքսային մարմինների կողմից գանձվող և ՀՀ տարածքում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի և մաքսավճարների վճարում
Ծառայություն մատուցողի անվանումը
 «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍՊԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2018
N 223-Ն
Որոշում