Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 15 ...

 

 

040.0093.090218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2018 թվականի N 93-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) N 1 հավելվածի 10-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) կրթության և գիտության բնագավառներում պետական ծրագրային բյուջետավորման և գնումների գործընթացի կազմակերպում.».

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմում`

ա. լուծարել ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը,

բ. ստեղծել ֆինանսաբյուջետային վարչություն ու գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.

i

3) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» գլխի «Վարչություններ» բաժնում`

ա. ուժը կորցրած ճանաչել «Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն» պարբերությունը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Ֆինանսաբյուջետային վարչություն

Գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2018
N 93-Ն
Որոշում