040.0074.020218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2018 թվականի N 74-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «օֆշորային գոտիների (երկրների)» բառերը փոխարինել «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների)» բառերով.
2) հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 52-57-րդ կետերով.
«52. Արևելյան (Ամերիկյան) Սամոա
53. Թունիս
54. Հարավային Կորեա
55. Մոնղոլիա
56. Նամիբիա
57. Տրինիդադ և Տոբագո»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը` 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ