Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՄԻԱՆՎԱ ...

19.08.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.03.2005  -ից մինչեւ   19.08.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 05.08.10 թիվ 966-Ն որոշում)

i

040.0082.230200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2000 թվականի N 82

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվող միանվագ նպաստի չափը սահմանել 10000 դրամ:

(2-րդ կետը փոփ. 05.08.04 թիվ 1131-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվող միանվագ նպաստի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվում:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

փետրվարի 23-ի N 82 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի

կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին «Փախստականի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ» կետով նախատեսված միանվագ նպաստ տրամադրելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստը տրամադրվում է դրամական նպաստի տեսքով:

3. Միանվագ դրամական նպաստը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին իր կեցության հետ կապված ծախսերը հոգալու նպատակով` մինչև նրա կարգավիճակի վերաբերյալ որոշման ընդունումը:

4. 14 տարին լրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողը միանվագ դրամական նպաստ ստանալու համար պետք է հատուկ կացարան տեղափոխվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնի դիմում:

14 տարին չլրացած անձանց համար միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը տրվում է նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից:

5. 14 տարին չլրացած անձանց միանվագ դրամական նպաստը տրվում է նրանց ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

i

6. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ դրամական նպաստը տրամադրվում է նրան հատուկ կացարանում գտնվելու ժամանակահատվածում:

(6-րդ կետը փոփ. 05.08.04 թիվ 1131-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 05.08.04 թիվ 1131-Ն որոշում)

i

8. Եթե փախստականի կարգավիճակ հայցողը բնակություն է հաստատել այլ կացարանում (ազգականների մոտ, հյուրանոցում, վարձակալությամբ և այլն), ապա նրան միանվագ դրամական նպաստը տրամադրվում է նրա փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում:

(8-րդ կետը լրաց. 03.03.05 թիվ 209-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2000
N 82
Որոշում