Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐ ...

 

 

040.1735.190118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1735-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 258-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.2-27.4-րդ ենթակետերով.

«27.2) Հայաստանի Հանրապետության մարզերում ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում` աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականության մշակում.

27.3) ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկների մշակում, այդ թվում` աղբահանության կառավարման մոդելների, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ սխեմաների, աղբավայրերի շահագործման և աղբահանության պայմանագրային դաշտի բարելավման առաջարկների մշակում.

27.4) ենթակառուցվածքների զարգացման բնագավառում առկա վիճակի վերլուծություն, խնդիրների վերհանում և առաջարկների ներկայացում.».

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի`

ա. տեղական ինքնակառավարման վարչությունը և ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության և ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության,

բ. քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` քարտուղարությունից առանձնացնելով գնումների համակարգման և տնտեսական բաժին,

գ. տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության.

i

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1735-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 3-ի

N 258-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Վարչություններ

Տարածքային կառավարման վարչություն

Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն

Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչություն

Տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն

Քարտուղարություն

 

Բաժիններ

Միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Ներքին աուդիտի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին Գնումների համակարգման և տնտեսական բաժին

 

II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման

նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ

 

Միգրացիոն պետական ծառայություն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2017
N 1735-Ն
Որոշում