040.1655.211217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2017 թվականի N 1655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 300 087.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
i
2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1655-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(նվազեցումները նշված են |
| |փակագծերում) |
|_____________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | -|
|_____________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | (300,087.3)|
|_____________________|__________________________|
|3. Դեֆիցիտը | (300,087.3)|
| (պակասուրդը) | |
.________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1655-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների |
|ֆինանսավորման աղբյուրներն |փոփոխությունը |
|ու դրանց տարրերի |(նվազեցումները |
|անվանումները |նշված են |
| |փակագծերում) |
|____________________________|___________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | (300,087.3)|
|____________________________|___________________|
|այդ թվում` | |
|____________________________|___________________|
|1. Ա. Ներքին աղբյուրներ- | (300,087.3)|
| ընդամենը | |
|____________________________|___________________|
|այդ թվում` | |
|____________________________|___________________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | (300,087.3)|
|____________________________|___________________|
|այդ թվում` | |
|____________________________|___________________|
|2.2. Բաժնետոմսերի և | (300,087.3)|
|կապիտալում այլ մասնակցության| |
|ձեռքբերում | |
|____________________________|___________________|
|«Գեոկոսմոս» ՓԲԸ | (300,087.3)|
|____________________________|___________________|
|ՀՀ պաշտպանության | (300,087.3)|
|նախարարություն | |
.________________________________________________.
_______________________
ԻՐՏԵԿ - 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում