040.0057.080200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2000 թվականի N 57
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինության` փախստականներով բնակեցված շենքերը (ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի փախստականների վարչության տնօրինությանը:
(1-ին կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 14 որոշման 2-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 8-ից:
(որոշումը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
i
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN |Շենքի անվանումը | Հասցեն |Հարկայնու-|Սենյակ-|Փախստա-|
|ը/կ| | |թյունը, |ների |կանների|
| | | |մակերեսը |թիվը |թիվը |
| | | |(քառ. մ) | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|1. |Նոր Նորքի |Երևան, Նոր Նորք, |8/5760 | 206 |122/238|
| |ուսանողական ավանի |2-րդ զանգված, | | | |
| |N 1 հանրակացարան |Մոլդովական փող., | | | |
| | |ուսանողական ավան | | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|2. |Նոր Նորքի |Երևան, Նոր Նորք, |8/5760 | 206 |122/238|
| |ուսանողական ավանի |2-րդ զանգված, | | | |
| |N 2 հանրակացարան |Մոլդովական փող., | | | |
| | |ուսանողական ավան | | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|3. |Նոր Նորքի |Երևան, Շիրակի 2ա, |8/5330 | 194 |145/265|
| |ուսանողական ավանի |Երևանի Շենգավիթի | | | |
| |N 7 հանրակացարան |թաղային համայնք | | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|4. |Նոր Նորքի |Երևան, Սողոմոն |6/3240 | 155 |104/230|
| |ուսանողական ավանի |Տարոնցու 5, Երևանի | | | |
| |N 10 հանրակացարան |Շենգավիթի թաղային | | | |
| | |համայնք | | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|5. |Կիրառական արվեստի և |Երևան, Արցախի փող., |4/2640 | 120 | 93/148|
| |դեկորատիվ իրերի |4-րդ նրբ., 10 շենք | | | |
| |Երևանի N 5 ՄՊՏՈւ-ի | | | | |
| |հանրակացարան | | | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|6. |Երևանի N 26 |Երևան, Վարդաշեն, |5/4350 | 116 | 45/115|
| |ուսումնարանի |6-րդ փող., 68, | | | |
| |հանրակացարան |Երևանի Էրեբունու | | | |
| | |թաղային համայնք | | | |
|___|____________________|_____________________|__________|_______|_______|
|7. |Աբովյանի |Աբովյան, Հատիսի փողոց|9/6900 | 152 |110/332|
| |ճարտարագիտական | | | | |
| |քոլեջի հանրակացարան | | | | |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)