Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ...

 

 

040.1405.101117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՓՈԽԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱԱՄՐԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հույժ գաղտնի:

4. Թույլատրել «Նյութական արժեքների գնահատում» ծառայության ձեռքբերումը` 350.0 հազ. դրամ, իրականացնել չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 17-րդ ենթակետի պահանջը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 2-ի

N 1405-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________.

|                                     |Ցուցանիշների    |

|                                     |փոփոխությունը   |

|                                     |(գումարների     |

|                                     |ավելացումը նշված|

|                                     |է դրական նշանով)|

|_____________________________________|________________|

|1. Եկամուտների գծով                  |       -        |

|_____________________________________|________________|

|2. Ծախսերի գծով                      |    61,197.1    |

|_____________________________________|________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)             |    61,197.1    |

.______________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 2-ի

N 1405-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման               |Ցուցանիշների   |

|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները            |փոփոխությունը  |

|                                                     |(ծախսերի       |

|                                                     |ավելացումները  |

|                                                     |նշված են դրական|

|                                                     |նշանով)        |

|                                                     |_______________|

|                                                     |      տարի     |

|_____________________________________________________|_______________|

|Ընդամենը                                             |       61,197.1|

|_____________________________________________________|_______________|

|այդ թվում`                                           |               |

|_____________________________________________________|_______________|

|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը                        |       61,197.1|

|_____________________________________________________|_______________|

|այդ թվում`                                           |               |

|_____________________________________________________|_______________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ                          |       61,197.1|

|_____________________________________________________|_______________|

|այդ թվում`                                           |               |

|_____________________________________________________|_______________|

|2.6. Այլ                                             |       61,197.1|

|_____________________________________________________|_______________|

|այդ թվում`                                           |               |

|_____________________________________________________|_______________|

|Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող  |       61,197.1|

|2017 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ|               |

|մնացորդի միջոցներ                                    |               |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 2-ի

N 1405-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման|Ցուցանիշների   |

|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի անվանումները  |փոփոխությունը  |

|նը|մ |  |                                          |(ծախսերի       |

|  |բ |  |                                          |ավելացումները  |

|  |ը |  |                                          |նշված են դրական|

|  |  |  |                                          |նշանով)        |

|  |  |  |                                          |_______________|

|  |  |  |                                          |      տարի     |

|__|__|__|__________________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                          |       61,197.1|

|__|__|__|__________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                |               |

|__|__|__|__________________________________________|_______________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ               |       61,197.1|

|__|__|__|__________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                |               |

|__|__|__|__________________________________________|_______________|

|  |09|  |Տնտեսական հարաբերություններ               |       61,197.1|

|  |  |  | (այլ դասերին չպատկանող)                  |               |

|__|__|__|__________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                |               |

|__|__|__|__________________________________________|_______________|

|  |  |01|Տնտեսական հարաբերություններ               |        61197.1|

|  |  |  |(այլ դասերին չպատկանող)                   |               |

.___________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 2-ի

N 1405-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ցուցանիշների   |

|հոդվածների անվանումները                       |փոփոխությունը  |

|                                              |(ծախսերի       |

|                                              |ավելացումները  |

|                                              |նշված են դրական|

|                                              |նշանով)        |

|                                              |_______________|

|                                              |      տարի     |

|______________________________________________|_______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                              |       61,197.1|

|______________________________________________|_______________|

|այդ թվում`                                    |               |

|______________________________________________|_______________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                |        6,000.0|

|______________________________________________|_______________|

|այդ թվում`                                    |               |

|______________________________________________|_______________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                                    |        6,000.0|

|______________________________________________|_______________|

|այդ թվում`                                    |               |

|______________________________________________|_______________|

|Այլ ծախսեր                                    |         6000.0|

|______________________________________________|_______________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |       55,197.1|

|______________________________________________|_______________|

|այդ թվում`                                    |               |

|______________________________________________|_______________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ           |       74,743.5|

|______________________________________________|_______________|

|այդ թվում`                                    |               |

|______________________________________________|_______________|

|ՊԱՇԱՐՆԵՐ                                      |       74,743.5|

|______________________________________________|_______________|

|այդ թվում`                                    |               |

|______________________________________________|_______________|

|ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ                         |       74,743.5|

|______________________________________________|_______________|

| - Ռազմավարական պաշարներ                      |       74,743.5|

|______________________________________________|_______________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ     |     (19,546.4)|

|______________________________________________|_______________|

| - Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի |     (19,546.4)|

|ստացում                                       |               |

.______________________________________________________________.

 

______________________________________________

ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

i

(5-րդ հավելվածը փոփ. 28.12.17 թիվ 1741-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2017
N 1405-Ն
Որոշում