(ուժը կորցրել է 05.08.10 թիվ 966-Ն որոշում)
i
040.0052.040200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2000 թվականի N 52
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
փետրվարի 4-ի N 52 որոշմամբ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան սահմանում է փախստականի կարգավիճակ հայցող անձի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգը:
i
2. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո փախստականի կարգավիճակ հայցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետև` նախարարության) կողմից բնակեցվում է հատուկ կացարանում:
(2-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
3. Փախստականի կարգավիճակ հայցող անձը հատուկ կացարանում բժշկական զննման և փաստաթղթային ստուգումներ իրականացնելու ժամանակահատվածում պարտավոր է չլքել կացարանի տարածքը: Բժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցող անձը համապատասխան առողջապահական կազմակերպություններ է տեղափոխվում միայն հատուկ կացարանի աշխատողների ուղեկցությամբ:
4. Բժշկական զննման և փաստաթղթային ստուգման ավարտից հետո փախստականի կարգավիճակ հայցող անձը նախարարության կողմից բնակեցվում է վարչության տնօրինության տակ գտնվող ժամանակավոր կացարանում:
5. Փախստականի կարգավիճակ հայցող անձը այլ կացարանում (ազգականների մոտ, հյուրանոցում, վարձակալությամբ) բնակվելու հնարավորություն ունենալու դեպքում դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն:
6. Նախարարությունը 3-օրյա ժամկետում քննության է առնում դիմումը (հաշվի առնելով փախստականի կարգավիճակ հայցող անձի ֆինանսական հնարավորությունները, բարեկամների համաձայնությունը` իրենց մոտ բնակվելու վերաբերյալ, և նշված հասցեում նրանց բնակվելու օրինական հիմքերը) և որոշում ընդունում դիմումի բավարարման կամ մերժման մասին: Դիմումի մերժման դեպքում փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է բնակվել նախարարության տրամադրած ժամանակավոր կացարանում:
i
7. Փախստականի կարգավիճակ հայցող անձը ժամանակավոր կացարանում բնակություն հաստատելուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր է ներկայանալ հաշվառման` կացարանի գտնվելու վայրի ներքին գործերի բաժին` փախստականի կարգավիճակ հայցողի նրան նախարարության կողմից տրված վկայականի վրա հաշվառման մասին համապատասխան նշում կատարելու համար, որը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցող անձի համար տվյալ ներքին գործերի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում ազատ տեղաշարժվելու համար (Երևանում` ամբողջ քաղաքի տարածքում):
(7-րդ կետը փոփ. 04.07.01 թիվ 594 որոշում)
8. Հանրապետության տարածքում տեղաշարժվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է գրավոր դիմել ներքին գործերի բաժին` նշելով մեկնման պատճառը, վայրը և ժամկետը, որը չի կարող գերազանցել 7 օրը:
9. Փախստականի կարգավիճակ հայցող անձը կարող է մեկնել իր բնակավայրից միայն ներքին գործերի բաժնի թույլտվությամբ, որի մասին համապատասխան նշում է կատարում նրան տրված տեղեկանքի վրա և տեղեկացվում նոր բնակության վայրի ներքին գործերի բաժնին:
10. Մեկնման վայր ժամանելիս, ինչպես նաև այդ վայրից մեկնելիս փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է մեկօրյա ժամկետում հաշվառվել տեղի ներքին գործերի բաժնում, որը համապատասխան նշումներ է կատարում տեղեկանքի վրա:
11. Փախստականի կարգավիճակ հայցող անձը վերադառնալուց հետո մեկօրյա ժամկետում պարտավոր է հաշվառվել բնակության վայրի ներքին գործերի բաժնում:
(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)