Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 13 ...

 

 

040.1228.111017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2017 թվականի ամառային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 15 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման և փոխհատուցման, ինչպես նաև 1 ծառայողի ծառայության ժամկետի երկարացման համար դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 4,590.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված մարմիններն այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման և փոխհատուցման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1228-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՍՏԱՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի   |

|ը/կ|հոդվածների և  դրանք իրականացնող մարմինների             |       |

|   |անվանումները                                           |       |

|___|_______________________________________________________|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                       |4,590.0|

|___|_______________________________________________________|_______|

|   |այդ թվում`                                             |       |

|___|_______________________________________________________|_______|

|1. |ՀՀ առողջապահության նախարարություն                      |1,800.0|

|___|_______________________________________________________|_______|

|   |որից`                                                  |       |

|___|_______________________________________________________|_______|

|   |- Ընթացիկ դրամաշնորհներ պետական և  համայնքային         |1,800.0|

|   |առևտրային  կազմակերպություններին                       |       |

|___|_______________________________________________________|_______|

|2. |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն      |2,700.0|

|___|_______________________________________________________|_______|

|   |որից`                                                  |       |

|___|_______________________________________________________|_______|

|   |- Ընթացիկ դրամաշնորհներ պետական և  համայնքային ոչ      |2,700.0|

|   |առևտրային  կազմակերպություններին                       |       |

|___|_______________________________________________________|_______|

|3. |ՀՀ Կոտայքի մարզպետարան                                 |   90.0|

|___|_______________________________________________________|_______|

|   |որից`                                                  |       |

|___|_______________________________________________________|_______|

|   |Այլ ընթացիկ դրամաշնորհներ                              |   90.0|

.___________________________________________________________________.

_____________________________________________

ԻՐՏԵԿ  - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1228-Ն
Որոշում