040.0916.070817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2017 թվականի N 916-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով իրականացվելիք աշխատանքների համար` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 14,475.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի օգոստոսի 3-ի
N 916-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական|Ինն ամիս|Տարի |
|ը/կ |դասակարգման հոդվածների և | | |
| |աշխատանքների անվանումները | | |
|____|_________________________________|________|________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |14,475.0|14,475.0|
|____|_________________________________|________|________|
| |այդ թվում` | | |
|____|_________________________________|________|________|
|1. |Շենքերի և շինությունների |14,475.0|14,475.0|
| |կապիտալ վերանորոգում | | |
|____|_________________________________|________|________|
| |որից` | | |
|____|_________________________________|________|________|
|1.1.|Շատինի համայնքի մանկապարտեզի |14,475.0|14,475.0|
| |շենքի վերակառուցում | | |
.________________________________________________________.
______________________
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում