Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌ ...

15.06.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2017  -ից մինչեւ   15.06.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.2020 թիվ 76-Ն որոշում)

i

050.0145.260717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017299

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2017 թվականի թիվ 145-Ն

 

i

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Նպատակ ունենալով թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից աջակցության գործառնության իրականացումը և կարգավորել այդ գործառնության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թույլտվության տրամադրման գործընթացը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերություններին իրականացնել աջակցության գործառնություն (այլ երկրների ապահովագրական ընկերությունների կողմից կնքված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրության պայմանագրերի սպասարկում (ապահովագրական պատահարի վերաբերյալ ահազանգի ստացում, հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում, դեպքի վայր մեկնում, ապահովագրական հատուցման կարգավորում, վճարում և այլն)), եթե ապահովագրական ընկերությունը սույն որոշման համաձայն ստացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) թույլտվությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործառնության իրականացման համար Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը դիմում է Կենտրոնական բանկ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) գործառնության մանրամասն նկարագրությունը,

2) կոնտրագենտ ապահովագրական ընկերության անվանումը, գրանցման/լիցենզավորման երկիրը,

3) աջակցության գործառնության մասով ապահովագրական ընկերության կանխատեսվող ցուցանիշները (ապահովագրված անձանց քանակ, պատահարների քանակ, վճարվելիք հատուցումների մեծություն և այլն),

4) աջակցության գործառնության իրականացման հետ կապված ապահովագրական ընկերության ռիսկերի գնահատումը, այդ ռիսկերի զսպմանն ուղղված ապահովագրական ընկերության մոտեցումները, ձեռնարկված/ձեռնարկվելիք քայլերը,

5) ապահովագրական ընկերության գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների վրա աջակցության գործառնության իրականացման ազդեցության գնահատումը:

3. Կենտրոնական բանկը կարող է ապահովագրական ընկերությունից պահանջել այլ փաստաթղթեր և տեղեկություններ` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատելու համար:

4. Կենտրոնական բանկը սույն որոշմամբ սահմանված բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո 30-օրյա ժամկետում թույլատրում է աջակցության գործառնության իրականացումը, եթե բավարարված են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

5. Աջակցության գործառնության իրականացման համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չտրամադրելու, կասեցնելու, սահմանափակելու գործընթացները կարգավորվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.07.2017
N 145-Ն
Որոշում