040.0859.240717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2017 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 62,615.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հուլիսի 13-ի
N 859-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների |
|ը/կ |դասակարգման հոդվածների և |փոփոխությունը |
| |աշխատանքների անվանումները |(ավելացումները նշված |
| | |են դրական նշանով) |
| | |_____________________|
| | |ինն ամիս |տարի |
|____|__________________________________________|__________|__________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |62,615.1 |62,615.1 |
|____|__________________________________________|__________|__________|
| |այդ թվում` | | |
|____|__________________________________________|__________|__________|
|1. |Շենքերի և շինությունների կապիտալ |54,390.1 |54,390.1 |
| |վերանորոգում | | |
|____|__________________________________________|__________|__________|
| |որից` | | |
|____|__________________________________________|__________|__________|
|1.1.|ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի |54,390.1 |54,390.1 |
| |40 հա տարածք զբաղեցնող տնամերձերի ոռոգման | | |
| |ցանցի կառուցում | | |
|____|__________________________________________|__________|__________|
|2. |Նախագծահետազոտական ծախսեր |8,225.0 |8,225.0 |
|____|__________________________________________|__________|__________|
| |որից` | | |
|____|__________________________________________|__________|__________|
|2.1.|ՀՀ Լոռու մարզի Սարահարթի պոմպակայանի |1,625.0 |1,625.0 |
| |վերականգնման ծրագրի նախագծահետազոտական | | |
| |աշխատանքներ | | |
|____|__________________________________________|__________|__________|
|2.2.|ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի N 1 |6,600.0 |6,600.0 |
| |ջրամբարից 4500 մ երկարությամբ մոտեցող | | |
| |ջրանցքի հիմնանորոգման ծրագրի | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում