040.0848.210717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2017 թվականի N 848-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եղանակով «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործարքը կատարել գործարքի կատարման օրվա դրությամբ առկա ճշգրտված պարտավորությունների չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հուլիսի 20-ի
N 848-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) |Ցուցանիշների փոփոխությունը |
|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց |(ավելացումները նշված են |
|տարրերի անվանումները |դրական նշանով, իսկ |
| |նվազեցումները` փակագծերում) |
|_______________________________________|_____________________________|
| |ինն ամիս |տարի |
|_______________________________________|______________|______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |- |- |
|_______________________________________|______________|______________|
|այդ թվում` | | |
|_______________________________________|______________|______________|
|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |- |- |
|_______________________________________|______________|______________|
|այդ թվում` | | |
|_______________________________________|______________|______________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ |- |- |
|_______________________________________|______________|______________|
|այդ թվում` | | |
|_______________________________________|______________|______________|
|2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ |(94,109,791.6)|(94,109,791.6)|
|մասնակցության ձեռքբերում | | |
|_______________________________________|______________|______________|
|որից` | | |
|_______________________________________|______________|______________|
|«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ |(68,969,026.0)|(68,969,026.0)|
|_______________________________________|______________|______________|
|«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |(8,265,451.0) |(8,265,451.0) |
|_______________________________________|______________|______________|
|«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |(10,958,844.8)|(10,958,844.8)|
|_______________________________________|______________|______________|
|«Նոր Ակունք» ՓԲԸ |(5,916,469.8) |(5,916,469.8) |
|_______________________________________|______________|______________|
|2.5. Տրամադրված վարկերի և |94,109,791.6 |94,109,791.6 |
|փոխատվությունների վերադարձից մուտքեր | | |
|_______________________________________|______________|______________|
|որից` | | |
|_______________________________________|______________|______________|
|«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ |68,969,026.0 |68,969,026.0 |
|_______________________________________|______________|______________|
|«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |8,265,451.0 |8,265,451.0 |
|_______________________________________|______________|______________|
|«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |10,958,844.8 |10,958,844.8 |
|_______________________________________|______________|______________|
|«Նոր Ակունք» ՓԲԸ |5,916,469.8 |5,916,469.8 |
._____________________________________________________________________.