Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐ ...

 

 

600.0261.230617

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        06            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017247

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2017 թվականի N 261-Ն

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԵՎ ԵԼՔԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ՈՒ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը բաժանորդի գրավոր դիմելու դեպքում`

1) տրամադրում է մինչև դիմելու պահին նախորդող առնվազն մեկ տարվա ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաշիվ-ապրանքագրերի ձևով կամ օպերատորի համար ընդունելի այլ եղանակով, եթե այդ զանգերն ու կարճ հաղորդագրությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել.

2) իրավասու է տրամադրել մինչև դիմելու պահին նախորդող առնվազն մեկ տարվա ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, եթե այդ զանգերն ու կարճ հաղորդագրությունները չեն սակագրվել և բաժանորդի համար ծառայության վճար չեն առաջացրել` պայմանով, որ սույն ենթակետում նշված տեղեկությունները չտրամադրելու դեպքում նախապես այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների հեռախոսահամարները, մուտքային զանգերի և կարճ հաղորդագրությունների ստացման, ելքային զանգերի կատարման և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները, ինչպես նաև ծառայությունների արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը կամ առանց ավելացված արժեքի հարկի:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների հեռախոսահամարները, մուտքային զանգերի և կարճ հաղորդագրությունների ստացման, ելքային զանգերի կատարման և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակներով:

5. Սահմանել, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը սույն որոշման 1-ին կետի համաձայն տեղեկությունների տրամադրման պայմանների և վճարների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
21.06.2017
N 261-Ն
Որոշում