040.0720.260617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2017 թվականի N 720-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի կարևորագույն հանգույցների և փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 9,000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հունիսի 23-ի
N 720-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Առաջին |Ինն ամիս|Տարի |
|ը/կ|դասակարգման հոդվածների և աշխատանքների|կիսամյակ| | |
| |անվանումները | | | |
|___|______________________________________|________|________|________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |9,000.0 |9,000.0 |9,000.0 |
|___|______________________________________|________|________|________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________________|________|________|________|
|1. |Նախագծահետազոտական ծախսեր |9,000.0 |9,000.0 |9,000.0 |
|___|______________________________________|________|________|________|
| |որից` | | | |
|___|______________________________________|________|________|________|
|1) |«Վանաձորի համայնքի Վարդանանց, |1,500.0 |1,500.0 |1,500.0 |
| |Զ. Անդրանիկի փողոցների և Երևանյան | | | |
| |խճուղու վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|2) |«Վանաձորի համայնքի Հալաբյան, Աղայան |850.0 |850.0 |850.0 |
| |փողոցների վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|3) |«Վանաձորի համայնքի ՈՒսանողական, |750.0 |750.0 |750.0 |
| |Շինարարների փողոցների վերանորոգում» | | | |
| |ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|4) |«Վանաձորի համայնքի Մյասնիկյան փողոցի |1,500.0 |1,500.0 |1,500.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|5) |«Վանաձորի համայնքի Նժդեհի փողոցի |550.0 |550.0 |550.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|6) |«Վանաձորի համայնքի Շիրակացու փողոցի |700.0 |700.0 |700.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|7) |«Վանաձորի համայնքի Թումանյան փողոցի |900.0 |900.0 |900.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|8) |«Վանաձորի համայնքի Ներսիսյան փողոցի |800.0 |800.0 |800.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|9) |«Վանաձորի համայնքի Զորյան փողոցի |460.0 |460.0 |460.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|10)|«Վանաձորի համայնքի Լոռու հրապարակից |120.0 |120.0 |120.0 |
| |մինչև Նարեկացու փողոցի վերանորոգում | | | |
| |(կամուրջ)» ծրագրի նախագծահետազոտական | | | |
| |աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|11)|«Վանաձորի համայնքի Տավրոսի 6-րդ |120.0 |120.0 |120.0 |
| |փողոցի վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
|___|______________________________________|________|________|________|
|12)|«Վանաձորի համայնքի Դեմիրճյան փողոցի |750.0 |750.0 |750.0 |
| |վերանորոգում» ծրագրի | | | |
| |նախագծահետազոտական աշխատանքներ | | | |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում