040.0624.120617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2017 թվականի N 624-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Երևան և Գյումրի քաղաքների նախորդ տարիներում ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների նույնականացման, տեքստային ֆորմատավորման, համակցման և նոր ծրագրային միջավայր տեղափոխելու աշխատանքների` համաձայն N 1 հավելվածի, կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2017 թվականի ինն ամսում հատկացնել 32093.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հունիսի 8-ի
N 624-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Ծավալը|Միավորի |Գումարը |
|ը/կ| |միավորը| |արժեքը |(հազ. |
| | | | |(դրամ) |դրամ) |
|___|______________________________|_______|______|________|__________|
|1. |Երևան և Գյումրի քաղաքների |հա |26758 |575600 |15401.9 |
| |բազային ԵՏՀ-ի համար գրաֆիկական| | | | |
| |շերտերի և տեքստային տվյալների| | | | |
| |նույնականացում և | | | | |
| |ֆորմատավորում | | | | |
|___|______________________________|_______|______|________|__________|
|2. |Երևան քաղաքի վարչական |հա |22328 |182900 |4083.8 |
| |շրջանների, ըստ տարիների, | | | | |
| |երկրատեղեկատվական համակարգի | | | | |
| |քարտեզագրական հիմքի համակցման | | | | |
| |ընթացքում հայտնաբերված | | | | |
| |անճշտությունների ուղղում | | | | |
|___|______________________________|_______|______|________|__________|
|3. |ՈՒղղված քարտեզների նոր |հա |26758 |22700 |607.4 |
| |ծրագրային միջավայր տեղափոխելու| | | | |
| |համար նախապատրաստական | | | | |
| |աշխատանքներ | | | | |
|___|______________________________|_______|______|________|__________|
|4. |Գծային ենթակառուցվածքների |հատ |1 |12000000|12000.0 |
| |ծրագրային ապահովման ստեղծում | | | | |
| |և ինտեգրում ARPIS համակարգին | | | | |
|___|______________________________|_______|______|________|__________|
| |Ընդամենը | | | |32093.1 |
._____________________________________________________________________.
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում