Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ...

 

 

040.0501.170517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2017 թվականի N 501-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար` սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին որպես մարդասիրական օգնություն պարենային և ոչ պարենային ապրանքներ ուղարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 43,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի հաշվին ձեռքբերումները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կատարվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» ու «բ» պարբերություններով սահմանված դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 4-ի

N 501-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տեսականու անվանումը                  |Միավորի քաշը     |Քանակը   |

|ը/կ|                                     |(կգ)             |(հատ)    |

|   |                                     |_________________|         |

|   |                                     |նետտո   |բրուտտո |         |

|___|_____________________________________|________|________|_________|

|1. |Լեչո                                 |0.55    |0.90    |2000.0   |

|___|_____________________________________|________|________|_________|

|2. |Լոլիկի մածուկ                        |0.92    |1.36    |1000.0   |

|___|_____________________________________|________|________|_________|

|3. |Սմբուկի խավիար                       |0.58    |0.86    |500.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|4. |Բարի ախորժակ                         |0.7     |1.00    |500.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|5. |Լոլիկ` սեփական հյութում              |1.05    |1.45    |425.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|6. |Լոլիկ` սեփական հյութում` ծիծակով     |1.05    |1.45    |490.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|7. |Խորոված բանջարեղեն                   |0.97    |1.37    |500.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|8. |Սմբուկ` կտրատած` տոմատի սոուսում     |0.55    |0.83    |500.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|9. |Խորոված բանջարեղեն                   |0.70    |1.00    |500.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|10.|«Սիրողական» թխվածքաբլիթ              |5.5     |5.88    |80.0     |

|___|_____________________________________|________|________|_________|

|11.|«Կոլոս» թխվածքաբլիթ                  |5.5     |5.99    |80.0     |

|___|_____________________________________|________|________|_________|

|12.|«Մանկական» թխվածքաբլիթ               |5.0     |5.40    |80.0     |

|___|_____________________________________|________|________|_________|

|13.|Ցիտրուսային վաֆլի                    |6.0     |5.40    |97.5     |

|___|_____________________________________|________|________|_________|

|14.|Ընկույզի մուրաբա                     |0.4     |0.6     |9500     |

|___|_____________________________________|________|________|_________|

|15.|Վարդի մուրաբա                        |0.3     |0.5     |8800.0   |

|___|_____________________________________|________|________|_________|

|16.|Կոմպոտ                               |1.0     |1.0     |1000.0   |

|___|_____________________________________|________|________|_________|

|17.|Մսի պահածո                           |0.3     |0.4     |8849.0   |

|___|_____________________________________|________|________|_________|

|18.|Հոնի մուրաբա                         |0.9     |1.3     |150.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|19.|Կեռասի մուրաբա                       |0.5     |0.7     |575.0    |

|___|_____________________________________|________|________|_________|

|20.|Ծխախոտ «Նոյ»                         |13.3    |14.0    |7.5      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 4-ի

N 501-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՈՉ ՊԵՐԱՆԵՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը                                    |Քանակը     |

|ը/կ|                                                     |(հատ/զույգ)|

|___|_____________________________________________________|___________|

|1. |Մանկական, կնոջ և  տղամարդու վերնազգեստ (բաճկոններ,   |1500       |

|   |կիսաբաճկոններ, համախումբ և  այլն)                    |           |

|___|_____________________________________________________|___________|

|2. |Բամբակյա, խառնուրդային կտորներից կնոջ և  տղամարդու   |10000      |

|   |վերնազգեստ, այդ թվում` մանկական                      |           |

|___|_____________________________________________________|___________|

|3. |Մանկական բոդի` 6-12 ամսականի                         |100        |

|___|_____________________________________________________|___________|

|4. |Մանկական ամբողջական հագուստ (պոլզունոկ)` 6-12        |100        |

|   |ամսականի                                             |           |

|___|_____________________________________________________|___________|

|5. |Մանկական շապիկ` 6-12 ամսականի                        |300        |

|___|_____________________________________________________|___________|

|6. |Մանկական շապիկ` կիսաթև,  6-12 ամսականի               |500        |

|___|_____________________________________________________|___________|

|7. |Մանկական շապիկ` կիսաթև,  0-6 ամսականի                |300        |

|___|_____________________________________________________|___________|

|8. |Մանկական տոտիկ` 6-12 ամսականի                        |200        |

|___|_____________________________________________________|___________|

|9. |Մանկական (նորածնի) շապիկ` 6-12 ամսականի              |200        |

|___|_____________________________________________________|___________|

|10.|Մանկական շապիկ` կիսաթև,  2 տարեկանի                  |850        |

|___|_____________________________________________________|___________|

|11.|Մանկական շապիկ` կիսաթև,  4 տարեկանի                  |150        |

|___|_____________________________________________________|___________|

|12.|Մանկական շապիկ` կիսաթև,  6 տարեկանի                  |500        |

|___|_____________________________________________________|___________|

|13.|Մանկական շապիկ` կիսաթև,  8 տարեկանի                  |400        |

|___|_____________________________________________________|___________|

|14.|Մանկական շապիկ` կիսաթև,  10 տարեկանի                 |250        |

|___|_____________________________________________________|___________|

|15.|Մանկական շապիկ` կիսաթև,  12 տարեկանի                 |250        |

|___|_____________________________________________________|___________|

|16.|Մանկական հագուստ                                     |100        |

|___|_____________________________________________________|___________|

|17.|Տղամարդու գուլպա                                     |2000       |

|___|_____________________________________________________|___________|

|18.|Կնոջ գուլպա                                          |1000       |

|___|_____________________________________________________|___________|

|19.|Պատանու գուլպա                                       |1000       |

|___|_____________________________________________________|___________|

|20.|Մանկական գուլպա                                      |1000       |

|___|_____________________________________________________|___________|

|21.|Վերնաշապիկ` ֆլանել                                   |200        |

|___|_____________________________________________________|___________|

|22.|Տղամարդու կիսավարտիք                                 |1000       |

|___|_____________________________________________________|___________|

|23.|Տղամարդու անդրավարտիք                                |1000       |

|___|_____________________________________________________|___________|

|24.|Ծածկոց                                               |3500       |

|___|_____________________________________________________|___________|

|25.|Տղամարդու կիսաթև  վերնաշապիկ` գունավոր               |1800       |

|___|_____________________________________________________|___________|

|26.|Տղամարդու կիսաթև  ֆայկա` գծավոր                      |2000       |

|___|_____________________________________________________|___________|

|27.|Տղամարդու տաբատ                                      |100        |

|___|_____________________________________________________|___________|

|28.|Մանկական տաբատ-ժիլետ` տղայի                          |100        |

|___|_____________________________________________________|___________|

|29.|Մանկական յուբկա-ժիլետ` տղայի                         |30         |

|___|_____________________________________________________|___________|

|30.|Տղամարդու պիջակ                                      |103        |

|___|_____________________________________________________|___________|

|31.|Կնոջ բաճկոն                                          |350        |

|___|_____________________________________________________|___________|

|32.|Տղամարդու բաճկոն                                     |100        |

|___|_____________________________________________________|___________|

|33.|Տղամարդու անդրավարտիք                                |500        |

|___|_____________________________________________________|___________|

|34.|Տղամարդու կոստյում-տաբատ                             |206        |

|___|_____________________________________________________|___________|

|35.|Տղայի դպրոցական համազգեստ                            |109        |

._____________________________________________________________________.

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - N 3 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2017
N 501-Ն
Որոշում