Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ Պ ...

 

 

040.0777.281299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվական թիվ 777

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության պետական-քաղաքական մի խումբ գործիչների հետմահու Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու համար.

 

Հայաստանի ազգային հերոս`

 

    Կարեն Սերոբի Դեմիրճյանին    - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                  նախագահ

    Վազգեն Զավենի Սարգսյանին    - Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

Առաջին աստիճանի Մարտական Խաչ շքանշանով`

 

Արմենակ Մինասի Արմենակյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր

Լեոնարդ Գևորգի Պետրոսյանին - Հայաստանի Հանրապետության օպերատիվ

հարցերի նախարար

 

Անանիա Շիրակացու մեդալով`

 

    Յուրի Գուրգենի Բախշյանին    - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                  նախագահի տեղակալ

    Ռուբեն Խաչիկի Միրոյանին     - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                  նախագահի տեղակալ

 

Մովսես Խորենացու մեդալով`

 

Հենրիկ Հայրիկի Աբրահամյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր

Միքայել Խաչիկի Քոթանյանին  - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր, Հայաստանի Հանրապետության

գիտությունների ազգային ակադեմիայի

ակադեմիկոս

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1999
N 777
Որոշում