040.0441.280417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2017 թվականի N 441-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և որոշման N 1 հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «է», «ժ», «ժա» ենթակետերից, 15-րդ կետից և 16-րդ կետից հանել «և տարածքային մարմինների» բառերը.
3) որոշման N 2 հավելվածի կենտրոնական վերահսկողության, հաշվառման և վերլուծությունների և տեխնիկական վերահսկողության բաժիններն ու Երևան քաղաքի, Արարատի և Արմավիրի մարզերի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի, Արագածոտնի և Շիրակի մարզերի, Լոռու և Տավուշի մարզերի ու Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժինները միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել վերահսկողության և ստուգումների, տեխնիկական և հաշվառման ու ռիսկերի գնահատման և վերլուծությունների բաժինների` կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 27-ի
N 441-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 21-ի
N 1810-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Վերահսկողության և ստուգումների բաժին
Տեխնիկական և հաշվառման բաժին
Ռիսկերի գնահատման և վերլուծությունների բաժին»: