040.0410.210417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2017 թվականի N 410-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ. ԿԱՆԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Դասընթացավարների վերապատրաստում. կանանց ազդեցության և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության խթանում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 410-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.______________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
|__________________________|___________________________|
|1. Եկամուտների գծով | 11,966.0 |
|__________________________|___________________________|
|2. Ծախսերի գծով | 11,966.0 |
|__________________________|___________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | - |
.______________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 410-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
| |__________________________|
| |առաջին |ինն ամիս|տարի |
| |կիսամյակ| | |
|__________________________________________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |11,966.0|11,966.0|11,966.0|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Պաշտոնական դրամաշնորհներ |11,966.0|11,966.0|11,966.0|
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 410-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը|
|ա |ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի և |(ավելացումները նշված են |
|ժ |մ |ս |դասերի անվանումները |դրական նշանով) |
|ի |բ |ը | |__________________________|
|ն |ը | | |առաջին |ինն ամիս|տարի |
|ը | | | |կիսամյակ| | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |11,966.0|11,966.0|11,966.0|
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |11,966.0|11,966.0|11,966.0|
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ |11,966.0|11,966.0|11,966.0|
| | | |ծառայություններ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ |11,966.0|11,966.0|11,966.0|
| | | |ծառայություններ | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 410-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների փոփոխությունը|
|դասակարգման հոդվածների անվանումները |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |առաջին |ինն ամիս|տարի |
| |կիսամյակ| | |
|__________________________________________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |11,966.0|11,966.0|11,966.0|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |11,966.0|11,966.0|11,966.0|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |11,966.0|11,966.0|11,966.0|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ |11,966.0|11,966.0|11,966.0|
|մակարդակներին | | | |
|__________________________________________|________|________|________|
|- Այլ ընթացիկ դրամաշնորհներ |11,966.0|11,966.0|11,966.0|
._____________________________________________________________________.
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում
i
(5-րդ հավելվածը փոփ. 28.12.17 թիվ 1741-Ն որոշում)