040.0408.210417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2017 թվականի N 408-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:
2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` հիմնական միջոցների ձեռքբերման և շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետով հաստատված ֆինանսական միջոցները դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 408-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(գումարների ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
|_______________________|____________________________|
|Եկամուտների գծով | |
|_______________________|____________________________|
|Ծախսերի գծով | 119,353.8 |
|_______________________|____________________________|
|Դեֆիցիտը (պակասուրդը) | 119,353.8 |
.____________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 408-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման |Ցուցանիշների փոփոխությունը |
|աղբյուրներն ու դրանց տարրերի |(մուտքերի ավելացումները |
|անվանումները |նշված են դրական նշանով) |
| |_____________________________|
| |առաջին |ինն ամիս |տարի |
| |կիսամյակ | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|Բ. Արտաքին աղբյուրներ-ընդամենը |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|2.4. Այլ |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|Արտաբյուջետային հաշվի ելքերի |119,353.8|119,353.8|119,353.8|
|ֆինանսավորմանն ուղղվող` 2017 թ. | | | |
|արտաբյուջետային միջոցների տարեսկզբի | | | |
|ազատ մնացորդի միջոցներ | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 408-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը |
|ա |ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի |(ծախսերի ավելացումները |
|ժ |մ |ս |և դասերի անվանումները |նշված են դրական նշանով) |
|ի |բ |ը | |_____________________________|
|ն |ը | | |առաջին |ինն ամիս |տարի |
|ը | | | |կիսամյակ | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |119,353.8|119,353.8|119,353.8|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
|10| | |Սոցիալական պաշտպանություն |119,353.8|119,353.8|119,353.8|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| |09| |Սոցիալական պաշտպանություն (այլ|119,353.8|119,353.8|119,353.8|
| | | |դասերին չպատկանող) | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | |02|Սոցիալական պաշտպանությանը |119,353.8|119,353.8|119,353.8|
| | | |տրամադրվող օժանդակ | | | |
| | | |ծառայություններ (այլ դասերին | | | |
| | | |չպատկանող) | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 408-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների փոփոխությունը |
|դասակարգման հոդվածների անվանումները |(ծախսերի ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |_____________________________|
| |առաջին |ինն ամիս |տարի |
| |կիսամյակ | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |119,353.8|119,353.8|119,353.8|
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի |119,353.8|119,353.8|119,353.8|
|այլ մակարդակներին | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|_______________________________________|_________|_________|_________|
|- Կապիտալ դրամաշնորհներ պետական և |119,353.8|119,353.8|119,353.8|
|համայնքների ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններին | | | |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում