Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀՀ ՔԱՂ ...

 

 

040.0345.100417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2017 թվականի N 345-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատողների կողմից հիմնադրված Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին հատկացնել դրամաշնորհ` հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 6-ի

N 345-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.________________________________________________________.

|                          |Ցուցանիշների փոփոխությունը   |

|                          |(գումարների ավելացումը նշված |

|                          |է դրական նշանով, իսկ         |

|                          |նվազեցումները` փակագծերում)  |

|__________________________|_____________________________|

|1. Եկամուտների գծով       |          620,000.0          |

|__________________________|_____________________________|

|2. Ծախսերի գծով           |          582,134.2          |

|__________________________|_____________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)  |          (37,865.8)         |

.________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 6-ի

N 345-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի              |Ցուցանիշների փոփոխությունը    |

|ֆինանսավորման աղբյուրներն ու          |(մուտքերի նվազեցումը նշված է  |

|դրանց տարրերի անվանումները            |փակագծերում)                  |

|                                      |______________________________|

|                                      |առաջին  |ինն ամիս  |տարի      |

|                                      |կիսամյակ|          |          |

|______________________________________|________|__________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                              |0.0     |(11,265.8)|(37,865.8)|

|______________________________________|________|__________|__________|

|այդ թվում`                            |        |          |          |

|______________________________________|________|__________|__________|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը       |0.0     |(11,265.8)|(37,865.8)|

|______________________________________|________|__________|__________|

|այդ թվում`                            |        |          |          |

|______________________________________|________|__________|__________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ           |0.0     |(11,265.8)|(37,865.8)|

|______________________________________|________|__________|__________|

|այդ թվում`                            |        |          |          |

|______________________________________|________|__________|__________|

|2.6. Այլ                              |0.0     |(11,265.8)|(37,865.8)|

|______________________________________|________|__________|__________|

|Արտաբյուջետային հաշվի միջոցների       |        |          |(37,865.8)|

|փոփոխություն                          |        |          |          |

|______________________________________|________|__________|__________|

|Արտաբյուջետային հաշվի                 |0.0     |(11,265.8)|          |

|ժամանակավորապես ազատ միջոցներ         |        |          |          |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 6-ի

N 345-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ            |Ցուցանիշների փոփոխությունը    |

|                                      |(գումարների ավելացումը նշված է|

|                                      |դրական նշանով)                |

|                                      |______________________________|

|                                      |առաջին   |ինն ամիս |տարի      |

|                                      |կիսամյակ |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                              |300,000.0|500,000.0|620,000.0 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Այլ եկամուտներ                        |300,000.0|500,000.0|620,000.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 6-ի

N 345-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի           |Ցուցանիշների փոփոխությունը   |

|ա |ու|ա |գործառական դասակարգման        |(ծախսերի ավելացումները նշված |

|ժ |մ |ս |բաժինների, խմբերի և           |են դրական նշանով)            |

|ի |բ |ը |դասերի անվանումները           |_____________________________|

|ն |ը |  |                              |առաջին   |ինն ամիս |տարի     |

|ը |  |  |                              |կիսամյակ |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |300,000.0|488,734.2|582,134.2|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ,             |300,000.0|488,734.2|582,134.2|

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ     |         |         |         |

|  |  |  |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ               |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |01|  |Հասարակական կարգ և            |300,000.0|488,734.2|582,134.2|

|  |  |  |անվտանգություն                |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|Ոստիկանություն                |300,000.0|488,734.2|582,134.2|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 6-ի

N 345-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական     |Ցուցանիշների փոփոխությունը    |

|դասակարգման հոդվածների անվանումները   |(ծախսերի ավելացումները նշված  |

|                                      |են դրական նշանով)             |

|                                      |______________________________|

|                                      |առաջին   |ինն ամիս |տարի      |

|                                      |կիսամյակ |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|                  1                   |    2    |    3    |    4     |

|______________________________________|_________|_________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      |300,000.0|488,734.2|582,134.2 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                        |270,200.0|430,934.2|506,699.2 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ              |123,000.0|219,134.9|278,500.0 |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և         |123,000.0|219,134.9|278,500.0 |

|հավելավճարներ                         |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ        |142,000.0|203,899.3|217,699.2 |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Շարունակական ծախսեր                   |12,000.0 |20,000.0 |26,119.6  |

|______________________________________|_________|_________|__________|

|Պայմանագրային այլ ծառայությունների    |43,800.0 |65,000.0 |69,035.0  |

|ձեռքբերում                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Ընթացիկ նորոգում և  պահպանում         |23,200.0 |28,100.0 |29,200.0  |

|(ծառայություններ և  նյութեր)          |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Նյութեր                               |63,000.0 |90,799.3 |93,344.6  |

|______________________________________|_________|_________|__________|

|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                         |5,000.0  |7,500.0  |10,000.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի |5,000.0  |7,500.0  |10,000.0  |

|այլ մակարդակներին                     |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|որից`                                 |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Այլ ընթացիկ դրամաշնորհներ             |5,000.0  |7,500.0  |10,000.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                            |200.0    |400.0    |500.0     |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|Կառավարման մարմինների գործունեության  |200.0    |400.0    |500.0     |

|հետևանքով  առաջացած վնասների կամ      |         |         |          |

|վնասվածքների վերականգնում             |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ           |29,800.0 |57,800.0 |75,435.0  |

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                     |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ   |29,800.0 |57,800.0 |75,435.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                     |29,800.0 |57,800.0 |75,435.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ         |26,800.0 |54,800.0 |72,435.0  |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ|         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|- Տրանսպորտային սարքավորումներ        |4,800.0  |4,800.0  |4,800.0   |

|______________________________________|_________|_________|__________|

|- Վարչական սարքավորումներ             |22,000.0 |50,000.0 |67,635.0  |

|______________________________________|_________|_________|__________|

|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                 |3,000.0  |3,000.0  |3,000.0   |

|______________________________________|_________|_________|__________|

|այդ թվում`                            |         |         |          |

|______________________________________|_________|_________|__________|

|- Նախագծահետազոտական ծախսեր           |3,000.0  |3,000.0  |3,000.0   |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2017
N 345-Ն
Որոշում