040.0301.270317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 2017 թվականի N 301-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:
2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցներից`
1) 46,333.3 հազ. դրամ (այդ թվում` 12,015.9 հազ. դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց` սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման, 34,317.4 հազ. դրամ սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և գույքի ձեռքբերման նպատակով, դրամաշնորհի հատկացման պայմանագրով, տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) 114,086.4 հազ. դրամ «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքների ձեռքբերման նպատակով, նվիրատվության ձևով, պայմանագրի հիման վրա, տրամադրել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին.
3) 133,100.8 հազ. դրամ (ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացման համար նախատեսվող միջոցառումների համար) դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցների հաշվին «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է «Այ Բի Էմ Արևելյան Եվրոպա և Ասիա» ընկերությունից` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հաստատած գնումների կատարման կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 23-ի
N 301-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________.
| |Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(գումարների |
| |ավելացումները նշված|
| |են դրական նշանով) |
|_________________________|___________________|
|1. Եկամուտների գծով |293,520.5 |
|_________________________|___________________|
|2. Ծախսերի գծով |293,520.5 |
|_________________________|___________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) |- |
._____________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 23-ի
N 301-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________________________________.
|Պետական բյուջեի |Ցուցանիշների փոփոխությունը |
|եկամուտներ |(գումարների ավելացումը նշված է |
| |դրական նշանով) |
| |________________________________________|
| |առաջին | առաջին | ինն ամիս| տարի |
| |եռամսյակ | կիսամյակ| | |
|_________________________|_________|_________|_________|__________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5 |
|_________________________|_________|_________|_________|__________|
|այդ թվում` | | | | |
|_________________________|_________|_________|_________|__________|
|Պաշտոնական դրամաշնորհներ |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5 |
.__________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 23-ի
N 301-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |
|ժի|ու|սը|գործառական |ավելացումները նշված են դրական նշանով) |
|նը|մ | |դասակարգման |_______________________________________|
| |բ | |բաժինների, |առաջին |առաջին |ինն ամիս | տարի |
| |ը | |խմբերի և դասերի |եռամսյակ |կիսամյակ | | |
| | | |անվանումները | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5|
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
|10| | |Սոցիալական |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5|
| | | |պաշտպանություն | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| |09| |Սոցիալական |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5|
| | | |պաշտպանություն | | | | |
| | | |(այլ դասերին | | | | |
| | | |չպատկանող) | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | |02|Սոցիալական |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5|
| | | |պաշտպանությանը | | | | |
| | | |տրամադրվող օժանդակ | | | | |
| | | |ծառայություններ | | | | |
| | | |(այլ դասերին | | | | |
| | | |չպատկանող) | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 23-ի
N 301-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |
|տնտեսագիտական դասակարգման |ավելացումները նշված են դրական նշանով) |
|հոդվածների անվանումները |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս | տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |149,600.4|209,716.5|248,574.6|293,520.5|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ | 35,514.0| 95,630.1|134,488.2|179,434.1|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Ընթացիկ դրամաշնորհներ պետական| 23,498.1| 49,296.8| 88,154.9|133,100.8|
|հատվածի այլ մակարդակներին | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- Ընթացիկ դրամաշնորհներ | 23,498.1| 49,296.8| 88,154.9|133,100.8|
|պետական և համայնքային ոչ | | | | |
|առևտրային | | | | |
|կազմակերպություններին | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Կապիտալ դրամաշնորհներ պետական| 12,015.9| 46,333.3| 46,333.3| 46,333.3|
|հատվածի այլ մակարդակներին | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- Կապիտալ դրամաշնորհներ | 12,015.9| 46,333.3| 46,333.3| 46,333.3|
|պետական և համայնքների ոչ | | | | |
|առևտրային | | | | |
|կազմակերպություններին | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |114,086.4|114,086.4|114,086.4|114,086.4|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Նվիրատվություններ ոչ |114,086.4|114,086.4|114,086.4|114,086.4|
|կառավարչական (հասարակական) | | | | |
|կազմակերպություններին | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- Նվիրատվություններ այլ |114,086.4|114,086.4|114,086.4|114,086.4|
|շահույթ չհետապնդող | | | | |
|կազմակերպություններին | | | | |
._____________________________________________________________________.