040.0252.170317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2017 թվականի N 252-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահելու մասին» N 372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.
«1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն լիազորված անձինք օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացնում գործը քննող դատարան` տվյալ գործի վերաբերյալ բոլոր ծանուցագրերը և այլ փաստաթղթերն անմիջապես իրենց (տվյալ մարմնի) նշած հասցեով ուղարկելու համար:».
2) որոշման 2-րդ և 4-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ