Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈ ...

 

 

040.0756.151299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 1999 թվական թիվ 756

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի աշխատողների թվի ավելացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 14 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» տողով նախատեսված գումարն ավելացնել 308,8 հազ. դրամով` հաստատելով այն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի, նույն չափով պակասեցնելով 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 15-ի N 756 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

կրոնի գործերի պետական խորհրդի 1999 թվականի պահպանման

ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

._______________________________________________________________________.

|               Հոդվածի անվանումը                           | Գումարը   |

|                                                           |(հազ. դրամ)|

|___________________________________________________________|___________|

|                ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                            |  308,8    |

|___________________________________________________________|___________|

|                    այդ թվում`                             |           |

|___________________________________________________________|___________|

|                Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                          |  308,8    |

|___________________________________________________________|___________|

|                    այդ թվում`                             |           |

|___________________________________________________________|___________|

|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների   |           |

|աշխատողների աշխատավարձ                                     |  103,0    |

|___________________________________________________________|___________|

|Ընթացիկ տրանսֆերտներ                                       |   28,8    |

|___________________________________________________________|___________|

|այդ թվում`                                                 |           |

|___________________________________________________________|___________|

|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ              |   28,8    |

|___________________________________________________________|___________|

|Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր        |  177,0    |

|___________________________________________________________|___________|

|այդ թվում`                                                 |           |

|___________________________________________________________|___________|

|Ապրանքների ձեռքբերում                                      |    8,7    |

|___________________________________________________________|___________|

|այդ թվում`                                                 |           |

|___________________________________________________________|___________|

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                  |    8,7    |

|___________________________________________________________|___________|

|այդ թվում`                                                 |           |

|___________________________________________________________|___________|

|- գրասենյակային ապրանքներ և  նյութեր                       |    8,7    |

|___________________________________________________________|___________|

|Կապի ծառայությունների վճարներ                              |   52,1    |

|___________________________________________________________|___________|

|Կոմունալ ծառայությունների վճար                             |  116,2    |

|___________________________________________________________|___________|

|այդ թվում`                                                 |           |

|___________________________________________________________|___________|

|- էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր           |  116,2    |

|___________________________________________________________|___________|

|- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր                         |    0,1    |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.1999
N 756
Որոշում