040.0748.131299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 1999 թվական թիվ 748
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-287 հրամանագրին և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերը` 127440,3 հազ. դրամի չափով:
2. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 02 ենթախմբի («03. Գործադիր իշխանություն, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 127441,3 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերին:
3. Սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1999 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 13-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թ.
դեկտեմբերի 13-ի N 748 որոշման
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
1999 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն
ըստ տնտեսագիտական դասակարգման
._______________________________________________________________________.
| Հոդվածի անվանումը | Գումարը |
| |(հազ. դրամ) |
|__________________________________________________________|____________|
| 1 | 2 |
|__________________________________________________________|____________|
| ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |127441,3 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |

| Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |127441,3 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|__________________________________________________________|____________|
|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների | |
|աշխատողների աշխատավարձ |45114,6 |
|__________________________________________________________|____________|
|Ընթացիկ տրանսֆերտներ |8948,2 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|__________________________________________________________|____________|
|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |8948,2 |
|__________________________________________________________|____________|
|Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր |73378,5 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|__________________________________________________________|____________|
|Ապրանքների ձեռքբերում |10674,9 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|__________________________________________________________|____________|
|Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |10674,9 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|__________________________________________________________|____________|
|- գրասենյակային ապրանքներ և նյութեր |7174,9 |
|__________________________________________________________|____________|
|- գույք և սարքավորումներ |3500 |
|__________________________________________________________|____________|
|Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |2866,7 |
|__________________________________________________________|____________|
|Տրանսպորտային ծառայությունների վճար |8469,4 |
|__________________________________________________________|____________|
|Կապի ծառայությունների վճար |25066,6 |
|__________________________________________________________|____________|
|Այլ ծախսեր |26300,9 |
|__________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|__________________________________________________________|____________|
|Ներկայացուցչական ծախսեր |1300,0 |
|__________________________________________________________|____________|
|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |25000,9 |