Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ...

 

 

040.0055.310117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2017 թվականի N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով և 36-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) սույն որոշման հավելվածի 19-րդ, 20-րդ, 20.1-ին, 26-րդ, 26.2-րդ, 37-րդ և 39-րդ կետերով նախատեսված` նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաշվարկվում են համապատասխան կետերով նախատեսված սակագների նվազագույն չափերով` անկախ նոտարական տվյալ գործողության կամ ծառայության բարդության կամ աշխատատարության`

ա. սոցիալապես անապահով ընտանիքների (անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամների համար,

բ. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար,

գ. կենսաթոշակառուների համար,

դ. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:».

2) որոշման հավելվածում`

i

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին, 19.2-րդ, 20.1-ին, 24.1-ին, 26.2-րդ, 38-րդ և 39-րդ կետերով.

 

   «19.1. Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված           5-10

          ժառանգության իրավունքի վկայագրերը չեղյալ համարելու

          համար

    19.2. Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր          1-5

          տալու համար

    20.1. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու       0.5-1

          մասին դիմում վավերացնելու համար

    24.1. Իր կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը     0.5

          վավերացնելու համար

    26.2. Կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի վավերացման     2-5

          համար

    38. Կատարողական մակագրության թերթ տալու համար                    5-10

39. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու

համար`

 

    1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար         5-30

    2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար       5-30

    3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության,               5-30

ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար

    4) ժառանգությունն ընդունելու և  ժառանգության բացման վայրի        5-30

փաստի հաստատման համար

    5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու     5-30

համար

    6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու        5-30

համար

    7) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերը հաստատելու     5-30»,

համար

 

բ. 33-րդ կետում «Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու, հանձնելու կամ վերադարձնելու համար» բառերը փոխարինել «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու և վկայագիր տալու համար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2017
N 55-Ն
Որոշում