040.0038.270117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2017 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 43,368.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով պարենային և ոչ պարենային ապրանքներ ուղարկելու համար` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի հաշվին ձեռքբերումները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կատարվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հունվարի 26-ի
N 38-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Տեսականու անվանումը |Միավորի քաշը |Քանակը |
|ը/կ| |(կգ) |(հատ) |
| | |____________________| |
| | |նետտո |բրուտտո | |
|___|__________________________________|__________|_________|_________|
|1. |Բանջարեղենային խառնուրդ |0.55 |0.90 |1700.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|2. |Սմբուկի խավիար |0.52 |0.87 |900.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|3. |Իմամբայալդի |0.72 |1.07 |800.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|4. |Բարի ախորժակ |0.7 |1.0 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|5. |Լոլիկ` սեփական հյութում |1.1 |1.5 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|6. |Խորոված բանջարեղեն |1.0 |1.4 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|7. |Սմբուկ կտրատած` տոմատի սոուսում |0.6 |0.8 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|8. |Սմբուկ` տապակած սխտորով |0.6 |0.8 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|9. |Խորոված բանջարեղեն |0.7 |1.0 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|10.|Լոլիկի մածուկ |0.92 |1.36 |1000.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|11.|«Սիրողական» թխվածքաբլիթ |5.5 |5.9 |80.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|12.|«Կոլոս» թխվածքաբլիթ |5.5 |6.0 |80.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|13.|«Մանկական» թխվածքաբլիթ |5.0 |5.4 |80.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|14.|Ցիտրուսային վաֆլի |4.5 |4.8 |130.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|15.|Բոխիի մարինադ |0.7 |1.1 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|16.|Շուշանի մարինադ |0.7 |1.1 |500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|17.|Ընկույզի մուրաբա |0.5 |0.7 |5480.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|18.|Վարդի մուրաբա |0.5 |0.7 |1300.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|19.|Մսի պահածո |0.3 |0.4 |5500.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|20.|Հոնի մուրաբա |0.9 |1.2 |732.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|21.|Վարդի մուրաբա |0.3 |0.5 |6000.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|22.|Կոմպոտ |1.0 |1.0 |1000.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|23.|Կեռասի մուրաբա |0.5 |0.7 |450.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|24.|Պանիր «Լոռի» |1000.0 |1000.0 |1.0 |
|___|__________________________________|__________|_________|_________|
|25.|Ծխախոտ «Noy» |13.3 |14.0 |10.0 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի հունվարի 26-ի
N 38-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Ապրանքի անվանումը |Քանակը |
| |հատ/զույգ |
|_________________________________________________________|___________|
|Մանկական տաբատներ |245 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու բաճկոններ` տաքացված |60 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական բաճկոն` տաք |220 |
|_________________________________________________________|___________|
|Բաճկոններ` կանացի |90 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական, կանացի և տղամարդու բաճկոններ |1500 |
|_________________________________________________________|___________|
|Բամբակյա, խառնուրդային կտորից կանացի և տղամարդու |8000 |
|վերնազգեստ (տաբատ, կիսաշրջազգեստ, բլուզ, կանացի խալաթներ,| |
|տղամարդու և կանացի բաճկոններ, անձրևանոցներ և այլն | |
|_________________________________________________________|___________|
|Մանկական բոդի` 6-12 ամսականի |300 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական բոդի` 0-6 ամսականի |150 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական ամբողջական հագուստ` 6-12 ամսականի |250 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական ամբողջական հագուստ` 0-6 ամսականի |100 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական շապիկ` 6-12 ամսականի |300 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական շապիկ` 0-6 ամսականի |100 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 0-6 ամսականի |50 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական տոտիկ` 6-12 ամսականի |100 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական նորածնի շապիկ` 6-12 ամսականի |200 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական նորածնի շապիկ` 0-6 ամսականի |100 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 1 տարեկանի |25 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 1-2 տարեկանի |50 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 3-4 տարեկանի |50 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 5-6 տարեկանի |50 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 7-8 տարեկանի |50 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գիշերազգեստ` 9-10 տարեկանի |25 |
|_________________________________________________________|___________|
|Կանացի շապիկ |300 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական երկարաթև շապիկ |150 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական հագուստ (տաբատ, շապիկ) |100 |
|_________________________________________________________|___________|
|Նորածնի հագուստ (թավիշ) |50 |
|_________________________________________________________|___________|
|Բարձր օձիքով երկարաթև շապիկ` 1-2 տարեկան |300 |
|_________________________________________________________|___________|
|Բարձր օձիքով երկարաթև շապիկ` 3-4 տարեկան |300 |
|_________________________________________________________|___________|
|Բարձր օձիքով երկարաթև շապիկ` 5-6 տարեկան |300 |
|_________________________________________________________|___________|
|Բարձր օձիքով երկարաթև շապիկ` 7-8 տարեկան |200 |
|_________________________________________________________|___________|
|Բարձր օձիքով երկարաթև շապիկ` 9-10 տարեկան |200 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու գուլպա |2000 |
|_________________________________________________________|___________|
|Կանացի գուլպա |1000 |
|_________________________________________________________|___________|
|Պատանու գուլպա |1000 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական գուլպա |1000 |
|_________________________________________________________|___________|
|Անթև շապիկ |800 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու անդրավարտիք` սպիտակ 1X3 |850 |
|_________________________________________________________|___________|
|Կանացի վարտիք |320 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու կիսավարտիք |2000 |
|_________________________________________________________|___________|
|Ծածկոց |2500 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու կիսաթև վերնաշապիկ «պիկե» |1000 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու կիսաթև ֆայկա` գծավոր |2500 |
|_________________________________________________________|___________|
|Տղամարդու վերարկու` բրդից, տարբեր երանգների |50 |
|_________________________________________________________|___________|
|Կանացի վերարկու` բրդից |17 |
|_________________________________________________________|___________|
|Մանկական վերարկու` բրդից |40 |
|_________________________________________________________|___________|
|Աղջկա դպրոցական համազգեստ |69 |
|_________________________________________________________|___________|
|Տղայի դպրոցական համազգեստ |100 |
|_________________________________________________________|___________|
|Ձմեռային տաք տաբատ |52 |
|_________________________________________________________|___________|
|Տղմ. անդրավարտիք |173 |
|_________________________________________________________|___________|
|Քնապարկ |246 |
._____________________________________________________________________.
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - N 3 հավելվածը չի բերվում